Առաստաղից թափվում են ցած փոշեհատիկները… Ամեն ինչ պարզ է,ամեն ինչ հարց է… Իմ զարդասեղանը թափրտված է, դու չես հավատա,գիտեմ…Իմ առաստաղից նույնպես երբեմն ցած են ընկնում փոշեհատիկներ…Ամեն ինչ պարզ է.չկան բարձրակրունկներ,թանկարժեք թարթիչաներկ,շիֆոնե բլուզներ:Ամեն ինչ հարց է,ամեն ինչ քաղցր է:Տուն է,դատարկություն է,հեքիաթ է…Հարկ չկա կտրել մի ողջ սենյակ,իմ դաշնամուրի ստեղներն իրենք իրենց էլ են կարողանում նվագել.ամեն ինչ երգ է…Եվ արցունքներն այսօր աղի չեն լոկ,այլև փոշեհատիկոտ….Իմ պահարաններնը նույնպես լինում են չհավաքված,իմ ծաղիկներն էլ հաճախ չեն ջրվում,չես հավատա,գիտեմ…Շտապելու հարկ չկա,շտապելու տեղ չկա:Ահա այսպես`մի վինտաժային սենյակ,խառնաշփոթ և ես:Ամեն ինչ հասարակ է,իմ ոճի մեջ,աղջկական …Չես հասկանա,գուցե:Ես չեմ մեծանում գուցե….Ես երեխա եմ միշտ,գուցե…..Օրերը թվեր են միայն,իսկ թվերը չոր են,թվերը չեն սազում ինձ,ես չեմ սազում նրանց և մենք բոլորովին էլ չենք նստում հաշվի….Դու մի անհանգստացիր,պարզապես իմ խոհանոցում էլ երբեմն մնում են չլվացված ամաններ,չես հավատա,գիտեմ….Ես հիմա կբացեմ իմ պատուհանը,նոր նախշերով վարագույրը կտանեմ մի կողմ և քամին այսուայն կողմ կտանի իմ արձակված երկար վարսերն ու հատակին ընկած շարֆերը…..Թուղթ չկա,գրիչ էլ, և պետք էլ չէ.Նամակ չէ,հասկանում ես,ուժեղս, նամակ չէ:Ամեն ինչ պարզ է,ամեն ինչ թեթև-թեթև երազ է…Չես հավատա,գիտեմ….Նամակ չէ ուժեղս: Արցունքներն այսօր աղի չեն լոկ,այլև կարոտափոշեխառն….
Միշտ քո` Ն.Գրիգորյան