Արդյո՞ք գիտակցում ենք բոլորս թե ինչի մեջ ենք, որտեղ ենք, ուր ենք գնում, ինչ ենք ուզում...Մեզանից ո՞վ է հավատում, որ մոտ ապագայում կարող է մեծ փոփոխություն լինել: Ասյպիսի ժողովրդին՝ այսպիսի ղեկավարություն...Ե՞րբ եք համոզվելու, որ մինչև բոլորս հոգով և մտքով չփոխվենք, լավ չենք ապրելու: Հեղափոխությունը և մեծախոսությունը չեն փրկի վիճակը, ոչ էլ փիլիսոփայությունը, կամ անհատի առավելությունը փրկչի առաքելություն ընդունելը...Համբերություն է պետք մինչև անհատների գիտակցությունը հասունանա: Բոլոր վատատեսները, Հայաստանին վատաբանողները դատապարտված են՝ մեր ազգը, մեր հայրենիքը, Հայաստանն ու ժողովուրդը հաղթելու են: Մենք ոսկու և ադամանդի փայլով, ինչպես մեր անցյալում, փայլելու ենք կրկին: Բոլոր վատատեսները թող չքվեն ասպարեզից՝ մենք կանք, լինելու ենք և դեռ շատանալու ենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/357209027758540
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել