1in.am-ը գրում է.
Պակիստանի ՆԳ նախարար Չոուդրի Նիսար Ալի Խանն ԱՄՆ-ին մեղադրել է պակիստանյան «Թալիբան» շարժման հետ խաղաղ բանակցությունները տապալելու մեջ: Դրանց մեկնարկի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 31-ին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուն նոյեմբերի 1-ին հարված է հասցրել, ինչի հետևանքով զոհվել է տեղի թալիբների առաջնորդ Հակիմուլա Մեհսուդը: Ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է իր առաջնորդի զոհվելու մասին լուրերը:
Նախարարն ընդգծել է, որ դրա հետ կապված՝ ԱՄՆ-ի և Պակիստանի միջև համագործակցության «բոլոր ոլորտները» կվերանայվեն:
Բացի այդ, Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանին կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել այդ ավիահարվածի կապակցությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_centralasia_227160.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել