1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբային՝ բարձրացնելով խաղացողի աշխատավարձը:
Ըստ նոր պայմանագրի՝ ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 50 մլն եվրո: «Յուվենթուս»-ը նման քայլի է դիմել, քանի որ Պոգբան հայտնվել է մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պոլն Ա Սերիայի շրջանակներում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցումների հեղինակ:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_227155.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել