1in.am-ը գրում է.

Դոմինիկյան Հանրապետությունում դենգե դողէրոցքից վերջին 3 շաբաթում գրանցվել է 18 մարդու մահվան դեպք, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: 

Մինչ օրս երկրում 13 հազար մարդ վարակված է դողէրոցքի վարակով, համաճարակի զոհ է դարձել արդեն 98 մարդ: 

Հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ կառավարությունը ուշադիր հետևում է դողէրոցքի տարածմանը ու միջոցառումներ է ձեռնարկել հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել