1in.am-ը գրում է.
«Նախախորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հերթական ակցիայի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հուշարձանների քանդման դեմ անցկացվող ակցիաներին՝ ասաց, որ առաջընթաց նշմարվում է, հակառակորդը օրեցօր հիստերիկ վիճակի մեջ է ընկնում, և մենք ականատես ենք լինում նվաճումների:
«Մեզ հաջողվել է կրիմինալ շրջանակին, որի մշակույթը եղել է բռնությունը, բերել քաղաքական ստեղծագործական դաշտ: Օրեր առաջ այծերին էին բերել Մաշտոցի պուրակ, բայց քանի որ տգետ են, և տգետներն են փորձում զոռ տալ իրենց ուղեղին, այդպիսի արդյունք է ստացվում»:
Նա նշեց նաև, որ հակառակ թևը հոգեկան շեղում ունեցող մարդկանց է բերում ակցիաների, և եթե պետություն լինեինք, կզբաղվեինք նրանց բուժմամբ:
Նրա խոսքով՝ անցել են զոռբայության ժամանակները, և եկել է մեր պետությունը կառուցելու ժամանակը: Ինչքան շատ նվիրյալներ միանան պայքարին, այնքան շուտ հնարավոր կլինի հասնել արդյունքի. «Մեր քայլերը էֆեկտիվ են, և մեզ հաջողվելու է փոքր քանակով մեծ քանակ ներկայացնող ուժին պարտադրել ժողովրդի կամքը»:
Մանրամասները դիտեք տեսանյութում: