1in.am-ը գրում է.
Իրաքի կառավարության ղեկավար Նուրի Մալիքին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկել է իր երկրին օգնության «ընդլայնումը»` միջկրոնական հողի վրա բռնության դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
Իրաքը կցանկանար ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա ստանալ, այդ թվում`ռազմական ուղղաթիռներ: Օբաման բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ Իրաքը պետք է օրենք ընդունի ընտրությունների վերաբերյալ և ձգտի միջկրոնական խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:
Իրաքում վերջին տարվա ընթացքում անվտանգության հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_227096.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել