♦ «Վերջին թշնամին, որ պետք է հաղթել, մահն է» 

♦ «Ես երբեք անախորժությունների հետևից չեմ գնում, դրանք իրենք են սովորոբար ինձ գտնում»: Հարրի

«Ես կգնամ մինչև վերջ` մինչև հաջողության հասնեմ կամ էլ մեռնեմ: Ու չմտածես, թե չեմ պատկերացնում, ինչպես կարող է ամեն ինչ ավարտվել»: Հարրի

«Դու թույլ ես, դու երբեք էլ չես իմանա` ինչ է սերը կամ էլ ընկերությունը. ես խղճում եմ քեզ»: Հարրին` Վոլդեմորդին

«Շատ աշխատելը կարևոր է, սակայն դրանից ավելի կարևոր բան կա. ինքդ քո ուժերին հավատալը: Պատմության բոլոր մեծ կախարդներն էլ սկսել են ինչպես մենք հիմա` լինելով սովորական ուսանողներ: Եթե նրանք կարողացել են անել դա, մենք ինչո՞ւ չենք կարող»: Հարրի


♦ «Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի» Դամբլդոր

♦ -Երանի մեռնեի: Սնեփ
-Իսկ դրանից որևէ մեկին ի՞նչ օգուտ կլիներ: Դամբլդոր

♦ «Ի վերջո, մահն ուրիշ ոչինչ չէ, քան մեզ սպասվող հաջորդ արկածը»: Դամբլդոր

 «Մարդկանց մոտ առավել լավ ստացվում է մանրակրկտորեն ընտրել հենց այն, ինչը վատ է իրենց համար»:  Դամբլդոր

♦ «Ճշմարտությունը… Այն գեղեցիկ ու միևնույն ժամանակ ահավոր մի բան է, դրա համար պետք է զգուշությամբ վերաբերվել դրան»: Դամբլդոր

 

♦ «Միտքը գիրք չէ, որը երբ ցանկանաս,  ուղղակի բացես ու ազատ ժամանակ` զուտ հաճույքի համար ուսումնասիրես»: Սիվիրուս Սնեփ

 

 «Այն, ինչ կորցնում ենք կյանքում, վերջում միշտ  վերադառնում է մեզ մոտ, սակայն, երբեմն ոչ այն կերպ, ինչպես մենք սպասում էինք»: Լունա Լովգուդ

 «Իմաստությունը մարդու ամենամեծ հարստությունն է»: Լունա Լովգուդ

 

♦ «Աշխարհը բաժանված չէ բարի ու չար մարդկանց միջև: Մենք բոլորս մեր ներսում թե՛ լույս ունենք, թե՛ խավար: Կարևորը գործելու մեր ընտրության հնարավորությունն է: Հենց դա է որոշում` ով ենք մենք իրականում»: Սիրիուս Բլեք

♦ «Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսին է մարդը, տե՛ս, թե ինչպես է նա վերաբերվում իր ստորադասներին և ոչ թե իրեն հավասարներին»: Սիրիուս Բլեք

 

♦ «Երբեք մի՛ վստահիր մի բանի, որն ինքնուրույն կարողանում է մտածել, եթե չես տեսնում` որտեղ է նա պահում իր ուղեղը»: Արթուր Ուիզլի

 

♦ «Ոչ մի բան այնպես նոր գաղափարներ ու մտքեր չի տալիս, որքան գիշերային զբոսանքը»:  Ալաստոր Մուդի

 

♦ «Գրքեր և իմաստություն…Կյանքում ավելի կարևոր բաներ կան` ընկերություն ու քաջություն»: Հերմիոնե

♦ «Ընդլայնե՛ք ձեր մտքերը, օգտագործե՛ք ձեր ներքին «աչքերը» ապագան տեսնելու համար»: Հերմիոնե

 

♦ «Անհանգստանալու ոչ մի իմաստ չկա, ինչ լինելու է կլինի, ու նա կհանդիպի դրան, երբ որ դա կլինի»: Հագրիդ

http://tonightatthemovies.com/indexhold/wp-content/uploads/2011/07/HP72-FP-00629.jpg

♦ «Չկա բարի կամ չար, կա ուժ ու իշխանություն, ու կան նրանք, ովքեր չափազանց թույլ են դրան ձգտելու համար»: Վոլդեմորտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել