Երբեմն տղամարդկանց ու կանանց միջև լեզվային խոչընդոտն այնքան մեծ է, որ թվում է, թե մենք իսկապես տարբեր մոլորակներից են: Փորձենք հասկանալ տղամարդկանց.
1. Ես լուրջ հարաբերություններ եմ ուզում հենց հիմա ու հենց այստեղ:
Այլ կերպ ասած` նա մեկ գիշերվա համար աղջիկ է փնտրում:
2. Ես ու կինս գրեթե ամուսնալուծված ենք:
Տղամարդը երջանիկ չէ ամուսնության մեջ, բայց չի պատրաստվում բաժանվել:
3. Դու հիանալի ընկեր ես:
Ցավոք նա ընդհանրապես հետաքրքրված չէ քեզնով:
4. Ա՜խ այս անիծյալ ֆինանսական ճգնաժամը:
Ամենայն հավանականությամբ նա գործազուրկ է և դեռ ոչ մի նոր բան չի փնտրում:
5. Ես մտադրված եմ պահպահել կուսությունս:
Հավանաբար նա բարդութավորված անձ է և վստահ չի ինքն իր վրա:
6. Հասակս 190 սմ է:
Տղամարդիկ շատ են սիրում իրենց սանտիմետրեր ավելացնել: Իրականում նրա հասակը 175 սմ-ը չի անցնում:
7. Ես սիրում եմ քեզ:
Եթե երկուսդ էլ հագնված եք և չեք պլանավորում սեքսով զբաղվել, ապա դա ճիշտ է, իսկ եթե մերկ եք, ապա նա չի համբերում սիրով զբաղվել:
8. Ցավում եմ...
Նրա փաստարկներն ավարտվել են: Սա այն դեպքն է, երբ պետք է պարզապես հասկանալ, ներել ու մոռանալ:
9. Ինձ անձնական տարածք է հարկավոր:
Այստեղ թաքնված իմաստ չկա. դուք շատ եք ճնշում նրան:
10. Արի ընկերներ մնանք:
Ես կուզեի ժամանակ առ ժամանակ հանդիպել ու սեքսով զբաղվել: