Այսօր առավոտյան ժամը 10:25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Էլեկտրամատակակարումը մասամբ վերականգնված է: Բայց այս իրավիճակում ամենահետաքրքիրը Ֆեյսբուքում ընթացող քննարկումներ են: Էլ Ռուսաստանի կողմից կազմակերպված դավադրություն, էլ ատոմակայանի աշխատանքների խափանում, էլ Լևոնի վերադարձ, Մաքսային Միության մեսիջ, Պուտինի պատասխանը Հայաստանին, տնտեսական ճնշումներ ու էլի տարբեր վարկածներ` կախված օգտատիրոջ երևակայության սահմաններից :)))
Արա, դե հազար եմ ասել՝ արևմտյան բաներ մեզի պետ չի՛։ Ի՞նչ լույս, ի՞նչ հոսանք, վոլտ կամ վատ։ Վա՞դ եք։ Էն ա սենց էլ ա մեզ դզում։ Իրիգուններն էլ մոմ կվառենք։ Փեդ կվառենք քշերով, կողերը կհավաքվենք քուչում։ Կդզի, ազգ իմ։ Իսկագան հայկագան։
Ազգասեր Հայեցիկյան
Ես հոսանքների գնալու մեջ վատ բան եմ տեսնում: Կարողա՞ մանրից սովորացնում են մութ ու ցուրտ տարիները:
Հավանական ա չէ, որ ասենք մի քանի օրը մեկ սենց անաջատեն, որ ժողովուրդը հետագայում սենց օրերի դեպքում իմունիտետ ունենա:
արա, էս Լևոնն էլ հենց խոսաց, լույսերը տարան....
իսկը քարվան կտրելու առավոտ ա... լույս չկա, ուղտերի զարյադկեն նստած ա))))
ինչ ասեմ, Լևոն-նախագահ
Ռուսաստանն ա անջատել հոսանքը ժողովուրդ: Սա մեսիջ ա, ուզում ա ասի հլը դուք Մաքսային միություն մի մտեք, տեսեք ինչեր ա լինում: Հեսա էս երկու օրն էլ կապերը կանջատեն, հետո երկաթուղին կփակեն տենց մի քիչ ժամանակով, որ հասկանանք, թե փիղը ինչ թռչուն ա... նենց որ կեցցե Պուտինը, կեցցե Մաքսային միությունը...
Հայաստանով մեկ հոսանքազրկում է, էլցանցում կմկմում են, երեւի վթար է
չլինի մտնում ենք Սերպի երազած մաքսավորների միությումը…
Էնքան կռռացիք մեր Հելո՜ուինի նշելու վրա, որ էսօր լույսերն անջատեցին։ Այ տենց ձեզ։ Դա էլ ա ձեզ քիչ։ Մի քիչ էլ թող Ատոմակայանը տրաքեր, որ տեսնեիք զոմբիները որն են։
Էմո Բարի Կենդանենց
Ատոմակայանի վիճակից ո՞վ ա տեղյակ: Էս ինչ մի տոտալնի հոսանքազրկում ա Երևան-մարզեր խառը...
էս Լևոնը նախագահ ա դառե՞լ
Ես արդեն չեմ դիմանա... 15 րոպե հոսանքազրկումը լրագրողներին ապահովեց աշխատանքով... Գրեթե բոլոր լրատվամիջոցների թոպ լուրերը գլխավորում է հոսանքազրկման մասին մի քանի տարբերակներով գրված նյութերը:
Կարճատև վերադարձ անլույս տարիներ....ԼՈՒՅՍ ՉԿԱ :Դ
Էս 90-ական թվերը էտպես էլ մեզանից յան չտվեցին. Մուծումների ժամանակը երբ գալիսա պարտաճանաչ գռփում են . Իրանց ձեռնա երբ կուզեն կանջատեն երբ կուզեն կմիացնեն անունն էլ միշտ դնում են վթարա . Էտ հեռախոսներին էլ հանգիստ կարան չպատասխանեն մեկա պատասխանելուց լռբի բոշաի պես են պատասխանում
Տնտեսական ճնշումները սկսվել են, ամուր կապվեք
Այսօր էլեկտրաէներգիայի խնայման օրն է!!!
1. Վայ պլիտայի վրա ուտելիք էի տաքացնում
2. Խուճապի մի մատնվեք, լավա լինելու
3. Արյա ստատուսս կիսատ մնաց
4. Բալես մի վախեցի պապան ստեղա (գիշերը)
5. Մամ տունը մոմ մնացելա
6. Ինչ կլինի ուշ տան դասերս չանեմ ու դասի չգնամ
7. Էս կարողա 92 թիվնա եկել խաբար չենք
8. Վայ, լույսերը գնաց՞ (միշտ ասում ենք )
9. Հեսա գնամ դվիժոկը միացնեմ
10. Արա հենց էս սերիալի վատ պահին պիտի անջատեիք
11. Տեսնես հովհարային անջատումներա, թե մենակ մեր շենքնա
12. Մամ վաղվա հագնելու շորը արդուկել էիր՞
13. Բալես զանգի տատիենց տես իրանք էլ լույս չունեն
Շատերն էլ պարզապես ստատուս գրելու հնարավորություն չունեն, բայց անպայման մի բան կգրեին :)