«Ազգ»-ը գրում է.
Եթե Գերմանիան որոշեր Բեռլինի եւ այլք աղաքների որոշ շրջաններ, փողոցներ, դպրոցներ եւ այլ հասարակական վայրեր կոչել Ադոլֆ Հիտլերի եւ նացիստական այլ «հերոսների» անուններով, ինչպե՞ս կարձագանքեին դրան գերմանացիները, հրեաները: Իմ կարծիքովՙ խիստ բացասական, համարելով անընդունելի եւ վիրավորական:Բայց նման երեւույթ գոյություն ունի Թուրքիայում, որտեղ մի շարք թաղամասեր, փողոցներ, դպրոցներեւ այլ վայրեր կրում են Թալեաթ փաշայի եւ«Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մյուս «հերոսների» անունները, որոնք ոչ միայն ծրագրեցին, այլեւ իրագործեցին հայերի ցեղասպանությունը եւ պատճառ դարձան Օսմանյան կայսրության անկմանը:Վերջին հաշվարկներովՙ Թալեաթ փաշայի անունով Թուրքիայում կան 8 շրջան կամ թաղամաս, 38փողոց կամ զբոսայգի, 7 դպրոց, 6 շենք եւ 2 մզկիթ: 1922 թվին իր սպանությունից հետո նրան թաղել էինԲեռլինում, բայց նրա աճյունը հետագայումՙ 1943-ին, նացիստները փոխադրել են Ստամբուլՙ թուրքերինսիրաշահելու նպատակով, եւ զինվորական պատիվներով վերաթաղվել է Ստամբուլի «Հավերժականազատության բլուր» գերեզմանատանը: Մեկ ուրիշ վատահամբավ չարագործիՙ Էնվեր փաշայի աճյունը1996-ին Տաջիկստանից տեղափոխվել էր Թուրքիա եւ դարձյալ պատշաճ զինվորական պատիվներովթաղվել Թալեաթի կողքին: Արարողությանը ներկա էին գտնվել Թուրքիայի այդ ժամանակվա նախագահՍուլեյման Դեմիրելը եւ այլ պաշտոնական անձինք:Նման մարդկանց հերոսացումը, 1915 թվի ժխտումը սոսկ պետական քաղաքականությո՞ւն է, թե՞հասարակության կողմից ընդունված երեւույթ:Անկասկած, հասարակության որոշ շրջանակներ մասնակցել էին «Իթթիհատի» առաջնորդներիիրագործած ցեղասպանությանը, զրկելով հայերին հայրենիքից եւ տիրելով նրանց հարստությանը: Բայց,ի հակադրություն այս մասնակցության, հասարակության եւ կառավարության մեջ կային որոշ թուրքեր եւքրդեր, որոնք մերժեցին մասնակցել ցեղասպանությանը եւ թալանին: Թուրքիայում նրանց մասին չենխոսում, ոչ էլՙ գրում:Ներկա հոդվածում մի քանի օրինակներ ենք բերելուՙ հաստատելու այն փաստը, որ այդ մարդիկ ի գինիրենց կյանքի եւ դիրքի, հրաժարվեցին կատարել իրենց ղեկավարների կարգադրությունները եւ փրկեցինորոշակի թվով հայերի:Ջելալ բեյը Կոնիայի կառավարիչն էր: Նա հստակ գիտեր, թե ինչ է սպասվում հայերին դեպի Դեր Զորբռնագաղթի ճանապարհին: Նախկինում եղել էր Հալեպի կառավարիչ եւ տեսել էր այնտեղիբռնությունները: Նա փորձել էր բացատրել «Իթթիհատի» առաջնորդներին, որ Անատոլիայում կամՀալեպում հայերի կողմից ապստամբության փորձեր չկան եւ զանգվածային բռնագաղթը այդ վայրերիցարդարացված չի կարող լինել: Բայց նրա ենթականերից մեկը Մարաշում ստեղծեց մի կացությունՙձերբակալելով մի քանի մարաշահայերի, որպեսզի դիմադրություն հրահրի վերջիններիս շրջանում:Ջելալ բեյին ազատեցին Հալեպում իր զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխեցին Կոնիա: Այնտեղ նահրաժարվեց կատարել հայերին բռնագաղթի ենթարկելու Ստամբուլից եկած հրամանները եւ նույնիսկպաշտպանեց մի խումբ հայերի, որոնք այլ շրջաններից Կոնիա էին հասել: Մինչեւ իր այդ պաշտոնից էլազատելու հրամանը (1915-ի հոկտեմբերին), նրան հաջողվել էր փրկել հազարավոր հայերի: Այդ մասիննա գրել է իր հուշերում. «Ես նման եմ մի մարդու, որը նստած է գետի ափինՙ առանց որեւէհնարավորության փրկելու որեւէ մեկին: Արյունը հոսում էրՙ գետն ի վար տանելով իր հետ հազարավորանմեղ երեխաների, անբասիր ծերունիների եւ անօգնական կանանց: Ում որ կարող էի փրկել, ես փրկեցի,մնացյալները գետն ի վար գնացին անվերադարձ»:Հասան Մազհար բեյը Անկարայի կառավարիչն էր: Նա պաշտպանեց տեղի հայերինՙ հրաժարվելովկատարել տեղահանության հրամաններըՙ հայտարարելով. «Ես վալի (կառավարիչ) եմ եւ ոչ թե բանդիտ:Չեմ կարող անել դա: Թող ուրիշ մեկը գա, նստի իմ աթոռին եւ կատարի այդ հրամանները»: Նրան իրպաշտոնից հեռացրին 1915 թվի օգոստոսին:Ֆայիք Ալի (Օզանսոյ) բեյը Քյոթահիայի կառավարիչն էր: Նա եւս հրաժարվեց կատարել Ստամբուլիցեկած կարգադրությունները: Ընդհակառակըՙ հրամայեց լավ վերաբերվել այլ շրջաններից Քյոթահիաապաստանած հայերին: Նրան շուտով Ստամբուլ կանչեցինՙ բացատրություններ տալու եւ հասկանալու,որ պարտավոր է ենթարկվել կարգադրություններին: Իր բացակայությունից օգտվելով Քյոթահիայիոստիկանապետ Քեմալ բեյը սպառնաց հայերին, ասելով, որ տեղահանությունից ազատվելու համարնրանք պետք է կրոնափոխ լինեն: Հայերը համաձայնեցին մահմեդական դառնալ: Երբ Ֆայիք Ալի բեյըվերադարձավ, զայրացավ եւ ոստիկանապետին ազատեց պաշտոնից: Ապա հայերին ասաց, որ ազատ ենկրկին դավանափոխ լինելու: Բացի մեկ հոգուցՙ հայերը որոշեցին քրիստոնյա մնալ:Ֆայիք Ալի բեյի եղբայրըՙ Սուլեյման Նազիֆ բեյը ազդեցիկ անձնավորություն եւ ճանաչված պոետ էր: Նաեղբորը խորհուրդ էր տվել չմասնակցել բարբարոսությանը եւ չարատավորել ընտանիքի անունը:Զարմանալիորեն Ֆայիք Ալիին չհեռացրին իր պաշտոնիցՙ հակառակ իր ներկայացրածհրաժարականներին: Նա շարունակեց պաշտպանել հայերին, բացի այն մեկը, որ նախընտրել էրմահմեդական դառնալ: Նրան աքսորեցին:Մուսթաֆա բեյը (Ազիզօղլուն) Մալաթիայի շրջանային կառավարիչն էր: Չնայած նա չկարողացավկանխել բռնագաղթը, նրան այդուհանդերձ հաջողվեց մի քանի հայերի թաքցնել իր սեփական տանը:Նրան սպանեց իր որդինՙ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլեռանդ ու եռանդուն անդամը,«գյավուրներին (անհավատներին) հոգ տանելու» համար: Անհնազանդ այլ անձնավորություններիշարքում կարելի է հիշել Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշային , Էրզրումի կառավարիչՙ Թահսինբեյին , Բասրայի կառավարիչ Ֆերիտ բեյին եւ Յոզղատի շրջանային կառավարիչ Մեհմեդ Ջեմալ բեյին :Այս պաշտոնյաները ազատվեցին իրենց պաշտոններից եւ փոխարինվեցին առավել հնազանդքաղծառայողներով, որոնք ի կատար ածեցին հայերին բնաջնջելու գազանային ծրագրերը:Չգովաբանված այս հերոսներից ամենաողբերգական ճակատագիրը վերապահված էր Դիարբեքիրի մոտգտնվող Լիս քաղաքի քաղաքապետ Հուսեյին Նեսիմի բեյին: Մինչ Դիարբեքիրի կառավարիչ Ռեշիտ բեյըանողոքաբար բնաջնջում էր հայերին հենց իր քաղաքի սահմանների մոտակայքում, Հուսեյին Նեսիմինպաշտպանում էր Լիսի 5980-հոգանոց հայկական համայնքին: Հավանաբար տեղեկանալով այդ մասին,Ռեշիտը իր մոտ Դիարբեքիր է կանչում նրան, իբր հանդիպման, բայց կարգադրում է, որ ճանապարհին իրչերքեզ պահակներից մեկըՙ Հարունը, սպանի նրան: 1915 թվի հունիսի 15-ին Հարունը սպանում էՀուսեյինին եւ դիակը գցում փոսի մեջ: Այդ օրվանից սպանության վայրը կոչվում է «Թուրբե-Ի-Քայմաքամ», այսինքնՙ քաղաքապետի դամբարան: Թուրքական աղբյուրներում սպանությունըվերագրվում է հայերին:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում: