Kiss.am-ը գրում է.
21-րդ դարում մրգային նախապատվությամբ կողակից ընտրելը ևս ակտուալ է: Ամերիկացի հոգեբան Էլեն Կենին ուսումնասիրել է ժամանակակից կանանց մրգային նախընտրությունները և դրանց հիման վրա սահմանել նրանց բնութագրերը:
Եվ այսպես, եթե կինը նախընտրում է խնձորը, ուրեմն նա նույնքան ամուր է, որքան իր սիրելի միրգը:
Ռոմանտիկան և նորարարությունները նրա համար էական չեն: Խնձորի սիրահարները կայուն և վստահելի են:
Տանձ սիրող կանայք բավականին գրավիչ և էրոտիկ են, ինչպես հյութալի և փափուկ հասած տանձը: Այս կանանց շարմն անտարբեր չի թողնի շրջապատի ոչ մի տղամարդու: Նրանք սիրում են, երբ իրենց ձեռքերի վրա են պահում և վերաբերվում են որպես թանկարժեք հարստության: Տանձ սիրողները հեշտությամբ են վիրավորվում և հիշաչար են:
Բանան նախընտրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողանում են տպավորություն գործել տղամարդկանց վրա և իրենց հասցեին քննադատություն չեն հանդուրժում:
«Հաճույքներ եմ ուզում». սա է խաղող և ելակ սիրող կանանց կարգախոսը: Նրանցից շատերը վախենում են միայնությունից և հեշտությամբ են տրվում տղամարդկանց: Ելակ նախընտրող կանայք նույնքան նուրբ և հեշտ խոցելի են, որքան այդ հատապտուղը:
Իսկ նարնջի երկրպագուները առեղծվածային ու փակ են: Տղամարդիկ դժվարությամբ են կարողանում գրավել նրանց, քանի որ նման կանայք զուսպ են և հեշտությամբ չեն բացում իրենց սրտի դռները: Նարնջասեր կանայք բարձր ինտելեկտով, ստեղծագործող և հումորի զգացումով անհատներ են, որոնք բացահայտվում են դիմացինի համար փուլ առ փուլ` դրանով իսկ պահպանելով իրենց նկատմամբ հետաքրքրությունը: