Հայ Առաքելական Եկեղեցին դեռ լոլիկի, կարտոֆիլի, եգիպտացորենի դեմ երթ չի արե՞լ: Ընդհանրապես ժամանակն ա արդեն մարտիրոսաբար զոհվելու այդ օտարածին երևույթների դեմ պայքարում: Ո՞վ իմանա ինչ արևմտյան բարքեր կան սրսկված այդ բույսերում: Ամերիկա մայրցամաքից բերել փաթաթել են էս ազգի ջանին, որ մեր գենոֆոնդը փոխեն, մեր ազգային դիմագիծն աղավաղեն, մեր ինքնությունը մեր միջից հանեն... որ ինչ մուտանտ ասես ծնվի: Բա Մաշտոցը պամիդոր ուտելով է՞ր հայոց այբուբեն կերտում... Նա, որպես իսկական հայի (արու) զավակ, չգիտեր անգամ դա ինչ ա, զի ճիշտ հայը մաքուր պիտի պահի յուր օրգանիզմը օտարամուտ միջամտությունից: Չէ՞, որ մենք այն ենք, ինչ ուտում ենք (ասած կլինի մի օտարածին գիտնական):
Ու ընդհանրապես էդ լոլիկը աչքիս ալաբուլա ա երևում: Իբր միրգ ա, բայց գենդերով բանջարեղենի տեղ ա անցնում: Ստեղ հաստա՛տ մի կեղտոտ խաղ կա....... Ես կարծում եմ, ամեն իրեն հարգող հոգևորական նախ պիտի բացառի այդ օտարամուտ «բարքերն» իր ռացիոնից և երկրորդ՝ դարձի բերի օտարամոլ էս ազգը նման արևմտյան «փոխառությունների» գործածումից: Քանզի հայ ազգի կյանքում միակ օտարամուծությունը այժմ և միշտ և հավիտյանս պիտի լինի միմիայն քրիստոնեությունը: Ամեն:



