
Life.panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդ Հայկ Հակոբյանն արդեն դուրս է գրվել: Այս մասին Life.panorama.am-ին ասաց Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 870 ՕԼ 64 և «ԲՄՎ» մակնիշի 04 ՍԼ 920 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «ԲՄՎ»-ն վարել էր դերասան Վարդան Պետրոսյանը: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Վ. Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էին տեղափոխվել ևս 6 մարդ ևս. «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Հիշեցնենք նաև, որ Վարդան Պետրոսյանին վիրահատել էին: Հոկտեմբերի 30-ի դրությամբ դեռ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում էր: Վթարից տուժած Արթուր Հակոբյանը և նրա աղջիկը՝ Տաթև Հակոբյանը, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ