Ալեքսանյանի հոգեկան շեղումներով պաշտպանն ակտիվիստներին դիմավորեց Զեյթունի «Երևան սիթի»-ի մոտ (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ի պաշտպանություն «Փակ շուկայի»՝ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր բողոքի հերթական երթն ու ակցիան անցկացրեց՝ այս անգամ Զեյթունի «Երևան սիթի»-ի մոտ: 

Ակտիվիստներն անցորդներին հորդորում էին բոյկոտել «Երևան սիթի» սուպերմարկետները և առևտուր անել միայն փոքր ու միջին խանութներից:

Նախաձեռնության անդամներին Զեյթունի «Երևան սիթի»-ի մոտ դիմավորեցին ինչպես կարմիր գլխարկավորները, այնպես էլ Ալեքսանյանի մեկ այլ պաշտպան, ով ոստիկանների հավաստմամբ՝ հոգեկան շեղումներ ունի: Նա օրեր առաջ հայտնվել էր «Փակ շուկայի» մոտ և հայհոյում ու հարձակվում էր մարդկանց վրա: 

Այսօր էլ այդ անձն իրեն կրկին ագրեսիվ էր պահում և փորձ արեց կրկին հարձակվել մարդկանց վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել