1in.am-ը գրում է.

Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ դեռահասները, որոնք հաճախ են նայում R կատեգորիայի ֆիլմեր (մինչև 17 տարեկանները կարող են դիտել ծնողների հետ, այդ ֆիլմերը դիտելը արգելվում է երեխաներին), ավելի քիչ հավատացյալ են: Նրանք ավելի քիչ են հաճախում եկեղեցի ու ընդհանրապես ՝ նրանց կյանքում կրոնը քիչ տեղ է զբաղեցնում: 

Review of Religious Research-ում տպագրված նյութերը տեղադրված են Բեյլորի համալսարանի կայքում: 

Գիտնականները երիտասարդների մասին տվյալները վերցրել են Երիտասարդության ու կրոնի ազգային հետազոտությունների արխիվից՝ ծրագիր, որի շրջանակում անցկացվել են մի շարք հարցումներ 2003, 2005 ու 2007-2008թթ.: Դրանց մասնակցել են ավելի քան 2 հազար դեռահաս ու նրանց ընտանիքի անդամները: 

Գիտնականները պարզել են, որ R կատեգորիայի ֆիլմերը տարածված են ցանկացած կրոնական համոզմունքների մարդկանց մոտ: 

Հետազոտության հեղինակ Ֆիլ Դևիդսոնը ենթադրսւմ է, որ, որպես կանոն, R կատեգորիայով ֆիլմերը հաճախ ինչ-որ հակասություն ունեն քրիստոնեական բարոյականության հետ: Սակայն հոգեբանները նշում են, որ նման ֆիլմերը նայելը կապված չէ կրոնում կասկածանքների առկայության հետ: 

Այդպիսով, ավելի շատ ոչ թե ֆիլմերն են ազդում դեռահասների կրոնական աշխարհայացքի ձևավորման վրա, այլ ընտանիքում տիրող կրոնական մթնոլորտը, որտեղ մեծանում են այդ երեխաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել