Tert.am-ը գրում է.

BBC-ի ռուսական ծառայության հոդվածագիր Կոնստանտին Էգգերտը «Սաակաշվիլիի վրա վա՞ղ է խաչ քաշել» վերնագրով հոդվածում պատմել է, թե ինչպես երեք տարի առաջ, երբ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիաչվերթներ չկային, Մոսկվայից Ստամբուլով մեկնել էր Բաթումի՝ ընկերոջն այցելելու և ճանապարհին հանդիպել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

«Բաթումի օդանավակայանի բիզնես դասի աշխատակիցները սիրալիր խնդրում էին չզբաղեցնել որոշ աթոռներ, որոնց առջև հանքային ջրերով և մրգերով փոքրիկ սեղանն էր։ «Մենք նախագահին ենք սպասում»՝ բացատրում էին նրանք։  Ասել, որ ես զարմացել էի, նշանակում է ոչինչ չասել»,- պատմում է նա։

Շինությունում, որը ոչ ոք չէր մտածում «մաքրել», շարունակում էին նստած մնալ այլ ուղևորներ, իսկ թիկնապահը մի երիտասարդ էր։

Ռուսները դա կարող են տեսնել կամ մղձավանջում, կամ քաղցր երազում՝ կախված քաղաքական նախասիրություններից։ Սաակաշվիլին սրահ այդպես էլ չմտավ։

 «Իջնելով ինքնաթիռից՝ նա նստեց մեքենան և ուղևորվեց «Շերատոն» հյուրանոց, որտեղ մնում էր Բաթումիում գտնվելու ընթացքում»,-գրում է հեղինակը՝ այնուհետ բացատրելով, թե ինչպես Սաակաշվիլին կորցրեց ժողովրդի սերն ու արժանացավ ատելության։

 Էգգերտն ընդգծում է, որ բազմիցս է հանդիպել Սաակաշվիլիին, և իր կարծիքով՝ նա հայրենասեր է, որն իր երկրի լավն է ցանկանում, մեծ նշանակություն չի տալիս արարողակարգին, պարզ և շիտակ է շփման մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել