Հայաստանը բուռն ծաղկունք է ապրում, աղքատությունը հաղթահարված է, մենք ապրում ենք սոցիալական կողմնորոշում ունեցող երկրում, մեր հարևանները մեզ նախանձով են նայում: Համաշխարհային հեղինակությունը մեծ բարձրունքներում է գտնվում և Շվեյցարիան այժեմ Եվրոպայի Հայաստան են կոչում: Սակայն մեր իշանություններն այսքանի առջև էլ չեն կանգ առում ու ձեռնամուխ են եղել Հայրենիք-Սփյուռք կապերի էլ ավելի ապմրապնդման համար ու դրա համար որոշել են, որ ամառային Համահայկական խաղերը բավական չեն, և պետք է ունենալ ամեռային Համահայկական խողեր, որպեսզի ամառայինի հետևից, հայ սպորտը իր հեգեմոնիան հաստատի նաև ձմեռային սպորտատեսակներում, դե իսկ դրանց կազմակերպման համար կհատկացվի այն գումարների չնչին մասը, որը հաջողվել է տնտեսել՝ ի սպառ վերացնելով կոռուպցիան և ստվերից հանելով տնտեսության մեծամասնությունը:

Գեղեցիկ տեսարան է, որը կարող է հայտնվել միայն երազում, մեկ էլ Եհովայի վկաների բուկլետներում, այդպես չէ՞: Համենայն դեպս մեր կառավարության համար՝ այդպես չէ, որովհետև առկա բոլոր խնդիրներից, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, մերոնք հիմա էլ ձեռնամուխ են եղել ձմեռային համահայկական խաղեր կազմակերպելուն: Ավելին, արդեն հայտնի է, թե ովքեր են պատասխան տալու դրանց կազմակերպման և անցկացման համար. Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու եւ անցկացնելու համար կստեղծվի կոմիտե, որի նախագահը կլինի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, իսկ կոմիտեի կազմում կլինեն նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Երիցյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանը, Նախագահի օգնական Ա. Բերբերյանը եւ այլք: Այս կազմը կհաստատվի կառավարության առաջիկա նիստի ընթացքում:

Համաձայնվեք, ավելի քան տարօրինակ որոշում, որը կայացվում է ավելի քան անհարմար ժամանակներում: Ակնհայտ է, որ Համահայկական ձմեռային խաղերի կազմակերպումն ու անցկացումը կպահանջի կլորիկ գումորներ, այդ թվում նաև պետբյուջեից, իսկ արդյունքում կստանանք նույնքան ձախողված արդյունք, ինչպես ամառայինների դեպքում: Այո՛, Համահայկական ձմեռային խաղերը կարելի է վստահաբար ձախողված նախագիծ կոչել, որովհետև այն գլխաբբոր նպատակները, որոնք դրված էին այդ ծրագրի հիմքում, այդպես էլ չիրականացան. ոչ ռեպատրիացիայի քիչ թե շատ տպավորիչ ալիք տեսանք, ոչ տուրիզմն առանձնապես աճեց, ոչ էլ ՀՀ-ի նկատմամբ պատկառանքն ու նվիրվածությունն ավելացավ Սփյուռքում:

Հարց է առաջանում, թե այդ դեպքում հանուն ինչի՞ են մեր իշխանությունները դեռ մի բան էլ ընդլայնում այս ի սկզբանե ձախողված նախաձեռնությունը: Հանուն ինչի՞ պետք է պետբյուջեից տասնյակ միլլիոնավոր դրամներ դուրս գրվեն և դա այն պարագայում, երբ մեզ օրնիբուն վստահեցնում են, որ տնտեսական վիճակը ծանր է և ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի եթե չմեղմեն էլ այդ վիճակը, ապա գոնե թույլ չտան, որ այն ավելի ծանրանա, իսկ արդյունքում ի՞նչ ենք տեսնում. տասնյակ ու հարյուրավոր միլլիոն դոլարների ակնհայտորեն չարդարացված վատնում տարբեր ու տարատեսակ միջոցառումների, տոնակատարությունների, համերգների ու նախաձեռնությունների վրա, ասես մեր երկրում ոչ մի այլ օրհասական խնդիր չկար, քան ծաղկաձորում դահուկավազքի մրցումների անցկացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել