Ցյուրիխի մեծ համերգային դալիճում տեղի ունեցած ներկայացումից հետո ամբողջ քաղաքը խոսում էր նր մասին: Նրա օգնականը Դաջոյի կուրծքն ու մեջքն էր խրում սուրեր, իսկ նա ընդհանրապես ոչ մի կերպ չէր արձագանքում …  

Դաջոյի իրական անունն է Արնոլդ Հերրիթ Հենսկե: Նա ծնվել է 1912թ.-ի օգոստոսի 6-ին Ռոտերդամում: Նոլը (ինչպես որ նրան անվանում էին ընկերները) հետաքրքրվում էր նկարչությամբ և 20 տարեկանում գլխավորում էր ճարտարապետների բյուրոն:

Մանկությունում և դեռահասության տարիքում Հենսկեյի հետ բազմաթիվ տարօրինակ դեպքեր են տեղի ունեցել: Մի անգամ նա նկարել էր իր մահացած մորաքրոջը, ով ամբողջ կյանքն ապրել էր Հարավային Աֆրիկայում և ում նա երբեք չէր տեսել: Հենսկեն կարողացել էր այնպիսի ճշգրտությամբ պատկերել մորաքրոջը, կարծես թե նա ինքն էր բնորդել: Արնոլդը հաճախակի քնի մեջ նկարում էր և արդյունքում շատ գեղեցիկ նկարներ էին ստացվում: Նոլի կյանքում հեղաշրջումը տեղի ունեցավ երբ նա 33 տարեկան էր: Հենց այդ ժամանակ նա հասկացավ, որ իր մարմինն անխոցելի է: Արնոլդը թողեց իր աշխատանքը և տեղափոխվեց Ամստերդամ և շրջելով սրճարաններով և ռեստորաններով, առաջարկում էր մարդկանց կտրատել իրեն: Շուտով նրա մասին խոսում էր ամբողջ քաղաքը:

Արնոլդ Հենսկե անունը փոխեցին ոչ թե կոմերցիոն նպատակներով, այլ նրա համար, որ էսպերանտոյով Միրին Դաջոն նշանակում է «հրաշալի», «զարմանալի»: 

Իհարկե Դաջոյին բժիշկները բազմաթիվ անգամներ հետազոտել էին: 1947թ.-ին նա ցուցադրեց իր կարողությունները Ցյուրիխի հիվանդանոցներից մեկում: Ինչպես միշտ Միրինը մերկացավ մինչև գոտկատեղը, հետո նրա օգնականը սրտի, թոքերի, երիկամների միջով սուրեր անցկացրեց և ինչպես միշտ, նա ոչ մի ցավ չզգաց, ոչ մի կաթիլ արյուն չթափվեց: Այնուհետև բժիշկները լիովին համոզվելու համար ռենտգենային նկար արեցին, որը ցույց տվեց, որ սուրն անցել էր մի քանի կենսական նշանակություն ունեցող օրգանների միջով, սակայն չէր վնասել դրանք:   

Իհարկե, չէր կարելի անտեսել նաև այն հանգամանք, որ սուրերը հանելուց հետո կարող էր ուժեղ արյունահոսություն սկսվել, սակայն դա տեղի չունեցավ: Իսկ սուրերից հետո միայն մի քանի փոքր կետեր էին մնացել Միրինի մարմնի վրա:

Չնայած, որ Դաջոյին սուրերը ոչ մի վնաս չէին պատճառում, բազմաթիվ հանդիսատեսներ ուշագնաց էին լինում, կամ սրտի կաթված էին ստանում: Այդպես, «Կորսո» սրահում ելույթի ժամանակ սուրը դիպչեց ոսկորին և բացարձակ լռության մեջ լսվեց քերծող ձայնը և այդ պահին հանդիսատեսներից մի քանիսը ուշագնաց եղան: Արդյունքում Դաջոյին արգելեցին ելույթներ ունենալ մեծ դահլիճներում:

Իր հարցազրույցներից մեկում Միրին Դաջոն ասել էր,- «Ես դերասան չեմ, այլ մարգարե եմ: Եթե հավատաս Աստծուն, ապա կկարողանաս կառավարել քո մարմինը…»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել