Գարեջրի առողջարար հատկության մասին թերևս շատերն են լսել: Գիտեի՞ք, որ եվրոպական շատ երկրներում գարեջուրն օգտագործում են մաշկի որակը լավացնելու համար: Այս հոդվածում փորձել ենք առանձնացնել գարեջրի օգտագործման օգտակարության մասին մի քանի փաստեր, որոնց մասին միգուցե դեռ չգիտեք:

 1  Գարեջրի և ուտելիքի համադրությունը:

Գարեջուրը լավագույն խմիչքն է ուտելիքների հետ համադրելու համար: Հատկապես կծու կերակրատեսակների հետ ու արագ պատրաստվող սննդի հետ:

burger

wings

 2  Գարեջուրն ավելի առողջարար է, քան մյուս ալկոհոլային միչքները:

Խմիչքներից ամենաառողջարարը միշտ գինին է համարվել, սակայն գարեջուրը նույնքան հակաօքսիդանտներ է պարունակում, որքան գինին: Ավելին` գարեջրի մեջ ավելի շատ սպիտակուցներ կան ու վիտամին B: Իհարկե ճիշտ չէ ալկոհոլային խմիչքը ներառել առողջարար սննդամթերքների ցանկում, այնուամենայնիվ, պետք է նշել, որ գարեջուրը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆատներ ու օգտակար մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին:

beer

 3  Գարեջրով կարելի է համեղ ուտեստներ պատրաստել

Գարեջրով կարելի հրաշալի ձուկ ու հավի միս ինչպես նաև խոզապուխտ տապակել:

doritos

Գարեջրով կատալիկներ ծխացրած եգիպտացորենի պյուրեյի հետ:

scallops

Կարամելապատ եգիպտացորեն աղի գարեջրով:

popcorn

 4  Օրեկան մեկ շիշ գարեջուր խմելով դուք ավելի խելացի կլինեք (եթե դուք կին եք)

«New England Journal of Medicine» բժշկության մասին ամսագրում մի հետազոտություն է հրապարակվել, ըստ որի այն կանայք, ովքեր օրեկան մեկ շիշ գարեջուր են ընդունում իմացական ու ընկալողունակության կարողություններով ավելի զարգացած են, քան այն կանայք, ովքեր հրաժարվում են այս ալկոհոլային ըմպելիքից: Հետազոտության մեջ նշվում է որ ալկոհոլը նպաստում է ուղեղի արյան լավ շրջանառությանը, ինչն էլ նպաստում ուղեղի ավելի լավ աշխատանքին:

sofia vergara

 5  Գարեջուրն օգտակար է սրտի համար

Այս դեպքում արդեն կարևոր չէ կին եք, թե տղամարդ գարեջուրն առողջարար է սրտի համար: Ըստ Իտալական գիտահետազոտական հիմնադրամի, գարեջրի չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտի կաթված ստանալու ու սրտի անբավարարության հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը 31 %-ով:

beer

 6  Գարեջուրը կանխարգելում է երիկամային քարերի առաջացմանը

Գարեջուր օգտագործելը նվազեցնում է երիկամներում քարեր ձեռք բերելու հավանականությունը, այս մասին տեղեկանում ենք Նյարդաբանության ամերիկյան ասոցիացիայի կողմից հրատարակվող բժշկական ամսագրից: Ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, գարեջրի օգտագործումը 41%-ով նվազեցնում է երիկամներում քարերի առաջացումը: Դրան հակառակ գազավորված ըմպելիքները 23%-ով ավելացնում են քարեր ձեռք բերելու հավանականությունը:

beer

 7  Գարեջուրն օգտակար է մազերին

«HuffPost Live» լրատվականի հետ իր հարցազրույցում դիմահարդարման մասնագետ Շալինի Վահերան խորհուրդ է տվել աղջիկներին իրենց մազերն ավելի փարթամ տեսք ու փայլ հաղորդելու համար դրանց վրա գարեջուր ցանել: Իսկ մյուսները կարծես թե համաձայն են նրա հետ: Լրատավական միջոցներից տեղեկանում ենք նաև, որ իր փարթամ մազերի համար գարեջուր է օգտագործում նաև հայտնի կինոդերասանուհի Կետրին Զեթա Ջոնսը: Դե ինչ, երևի պետք է ուղղակի փորձել:

shalini

 8  Ավելի լավ մաշկ ունենալու համար կարելի է գգարեջրի լոգանք ընդունել:

«The New York Times» պարբերականը հրապարակել է Եվրոպայում գարեջրի որպես կոսմետիկ միջոց օգտագործելու տարածված լինելու ու տարբեր երկրներում գարեջրի սպա կենտրոնների գործելու մասին: Սպա կենտրոններում այցելուները գարեջրի լոգանք են ընդունում, գարեջրով մեղրով, ածիկով դիմակներ քսում դեմքին ավելի երիտասարդ տեսք ունենալու ինչպես նաև ծերացման գործընթացը նվազեցնելու համար:

beer spa


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել