Կանանց և աղջիկների մեծամասնությունը կրում է բարձրակրունկ կոշիկներ, շատ հաճախ դա անելով իրենց առողջության, հարմարավետության հաշվին: Եկեք խոստովանենք , որ դա արվում է տղամարդկանց համար, նրանց աչքում ավելի գեղեցիկ, գայթակղիչ, սեքսուալ լինելու համար: Իհարկե նրբաոճ կրունկները ընդգծում են ոտքերի գեղեցկությունը, և քայլվածքը դարձնում են ավելի կանացի, սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս կրել բարձր կոշիկներ հաճախակի, քանի որ դրանք կարող են հիվանդություններ առաջացնել, գրգռել ոտքերի նյարդերը և նույնիսկ հանգեցնել նրան, որ վիրահատական միջամտությամբ միայն հնարավոր լինի լուծել հարցը: Հարց է առաջանում` հրաժարվե՞լ բարձրակրունկներից, թե՞ ոչ… 

Հրաժարվե՞լ բարձրակրունկներից, թե՞ ոչ Այստեղ կօգնի «ոսկե միջին» ասվածը, երևի թե ամենալավ տարբերակը, բարդություններից խուսափելու, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ և հմայիչ տեսք ունենալու համար , պետք է կարողանալ տարանջատել, թե որտեղ ինչ կոշիկ արժե կրել։ Օրինակ՝ բնավ պարտադիր չէ, երեկոյան զբոսանքին կրել բարձրակրունկ կոշիկներ, և, արդեն կես ժամ անց , տառապել ոտքերի ցավից , չկարողանալ վայելել մնացած ժամանակը։ Այս դեպքում կարելի է կրել հարամարվետ ցածրակրունկ կոշիկներ … Հրաժարվե՞լ բարձրակրունկներից, թե՞ ոչ Իսկ օրինակ ռոմանտիկ երեկոյի պարագայում , ասենք որևէ ռեստորանում, միանշանակ կպահանջվեն կրունկներ։ Ուղղակի պետք է կարողանալ ճիշտ ընտրել բարձրկրունկներ կրելու վայրերը, այդ ժամանակ և´ Դուք կլինեք գեղեցիկ ,և Ձեր ոտքերը կլինեն առողջ:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել