Asekose.am-ը գրում է.
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.
«Մենք` հայերս, կարծես թե գիտենք` ինչպես պետք է ապրենք օտար երկրներում: Оտարության մեջ մենք բավական հեշտ ենք հարմարվում և համակերպվում, ընդունում և հարգում տվյալ երկրի օրենքները: Մեր կողմից նման վարքագծի դրսևորումը տրամաբանական է և արդարացված, անկախ այն հանգամանքից դա մեր համար ընդունելի է, թե ոչ: Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը և աշխարհի այլ երկրամասերը մեր հայրենիքը չեն, այդ երկրամասերում մենք ազգային փոքրամասնություններ ենք:
Իսկ երբ մեր պատմական հայրենիքում, մեր պետության մեջ մեզ վերաբերվում են որպես օտարի, և մենք անմիտ լռում ենք և երբեմն փորձ ենք կատարում արդարացնել օտարամոլությունը, ուրվագծվում է հայկական պետականության կորստի տեսլականը:
Մեր ժողովուրդը կրկին ապրում է մի շրջան, երբ նրան զանգվածաբար տեղահանում են իր պատմական հայրենիքից, իսկ մնացողներին ամեն կերպ նվաստացնելով փորձում ոչնչացնել նրանց ոգին: Այս հանցագործությունները կատարվում են առանց քողարկման, մեր բոլորիս ներկայությամբ:
Սերժ Սարգսյանը և նրա խմբավորման անդամները, ցանկանալով երկարացնել բռնազավթման ժամկետը, Մաքսային միության անդամակցության հայտարարությամբ փորձ են կատարում վաճառքի առարկա դարձնել երկու հայկական պետությունների ինքնիշխանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ