Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը՝ «մաքրել Կոմայգին այլասերվածությունից՝ տրանսվեստիտներից», չի կարող ուղղված լինել Երևանի քաղաքապետարանին, այլ միայն Ոստիկանությանը:

 Այս մասին Tert.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ տարածքից տրանսվեստիտների դուրսբերումը Երևանի քաղաքապետարանի իրավասությունների մեջ չէ:

 «Զուտ հենց այգու հետ կապված քաղաքային՝ իշխանության համայնքային լիազորությունների շրջանակը այգին բարեկարգ, մաքուր, պատշաճ տեսքը պահելն է: Եվ ասեմ, որ հենց Կոմայգու հետ կապված առաջիկայում մասնավորի հետ միասին նախատեսվում է վերականգնման ծրագիր, որ այգին բերվի ավելի լիարժեք տեսքի, կարողա ծառայել իր նպատակին: Մնացածի մասով, որ ասում էր Պաշտպանը, արդեն իսկ ճիշտ նշել է մյուս հասցեատիրոջը՝ Ոստիկանությանը»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Ինչպես նշել էր «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ասել էր. «Եթե այնտեղ շարունակվի ամենաթողությունը, դուք մեզնից կլսեք հետևողական պահանջը՝ մաքրել այգին այլասերվածությունից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել