1in.am-ը գրում է.
Դաշնային վերաքննիչ դատարանը հանել է Տեխասում աբորտի սահմանափակումների մասին նոր օրենքի դրույթների մեծամասնության գործողության մեջ մտնելու արգելքը: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Օրենքն անհապաղ սկսել է գործել: Արդեն նոյեմբերի 1-ին Տեխասի կլինիկաների շուրջ 1/3-ը (36 կլինիկա) չեն կարող նման գործընթացներ իրականացնել: Կանանց իրավունքների պաշտպանների գնահատականներով՝ նոր կանոնների պատճառով 22 հազար տեխասցի կանայք չեն կարողանում աբորտ անել:
Օրենքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի քննի գործն ավելի հանգամանորեն: Դա պետք է տեղի ունենա հունվարին՝ գրում է Los Angeles Times-ը:
Աբորտների սահմանափակման մասին օրենքն արգելափակվել էր առաջին ատյանի դատարանի կողմից հոկտեմբերի 28-ին:
Տեխասում աբորտների սահմանափակման մասին օրենքը դարձել է խստագույններից մեկը երկրում: