Lurer.com-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Շիրկոն Ռուսաստանի առաջնության շրջանակներում կայանալիք «Սպարտակ» - «Լոկոմոտիվ» խաղից առաջ համեմատել է երկու թիմերի հարձակվողներին՝ Յուրա Մովսիսյանին, Լուկաս Բարիոսին, Դամե Նդոյեին, Ռոման Պավլյուչենկոյին:
«Մովսիսյանն արագ հարձակվող է, կարող է ազատվել պաշպանից և ժամանակին առաջ գնալ: Նա կարողանում է գրագետ օգտագործել իր արագությունը: Նա ունակ է և գնդակ ստանալ, և վստահ վերահսկել այն արագության տակ: Տեխնիկապես բավականին ուժեղ ֆուտբոլիստ է, ինչը նրան հաճախ թույլ է տալիս լինել այդքան արդյունավետ:
Մովսիսյանին չի կարելի ցածր գնաատական տալ. վերջիվերջո, այս չորս ֆուտբոլիստների շարքում լավագույն ռմբարկուն է: 13 խաղում` 8 գոլ: Արդյունքը խոսում է իր մասին. դուրս է գալիս մեկնարկային կազմում, գոլ է խփում և օգուտ բերում թիմին: Ակնհայտ է, որ Մովսիսյանը «Սպարտակում» իրեն տանն է զգում: Խաղից խաղ նա ավելի կայուն է դառնում։ Սակայն ավելի բարձր գնահատականի համար նա պետք է ավելի երկար պահպանի իր այս դիրքը»,-Շիրկոյի խոսքերը մեջբերում է sport-express-ը: