1in.am-ը գրում է.
Marca-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր կառաջարկի իսպանացի դարպասապահ Դիեգո Լոպեսին:
32-ամյա դարպասապահը, ով իր վստահ խաղով մեկնարկային կազմից դուրս է թողել Իկեր Կասիլյասին, պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել: Ակումբն իր հերթին բարելավել է ֆինանսական պայմանները:
Լոպեսի աշխատավարձը կկրկնապատկվի և կկազմի 4.5 մլն եվրո: Դարպասապահը մասնակցել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11 հանդիպման՝ բաց թողնելով 14 գոլ:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_226828.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել