Lragir.am-ը գրում է.

Եվրամիությունն այսօր դառնում է 20 տարեկան: 1993 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտավ Մաաստրիխտյան պայմանագիրը, որը հիմք դրեց այսօրվա տեսքով միասնական Եվրոպայի գոյությանը:

Արդեն գոյություն ունեցող բազայի հիման վրա ստեղծված միությունը 20 տարում զգալիորեն ընդլայնվել է թե տարածքով, թե տնտեսապես: Տնտեսական սահմանների բացումից բացի հանվեցին վիզային եւ արժութային սահմանափակումները, միասնական դրամական միավոր մտցվեց:

Ներկայիս դրությամբ Եվրամիության անդամ է 28 երկիր, որոնցից 15-ը միացել են 1993 թվականից հետո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել