Emedia.am-ը գրում է.
Советский Спорт պարբերականի խմբագիր Եվգենի Լովչևը ամենշաբաթյա «Սպորտի շաբաթ» հաղորդաշարի եթերում վստահեցրել է, որ «Սպարտակ»-ի ղեկավարությունը Հենրիխ Մխիթարյանին պայմանագրի բացառիկ առաջարկ է արել, որից հայազգի ֆուտբոլիստն, այդուհանդերձ, հրաժարվել է:
««Սպարտակ»-ի ղեկավարներից մեկը Հենրիխի հետ հանդիպման ժամանակ նրա դիմաց դրել է սպիտակ թուղթ ու ասել. «գրի թիվը, որը դու ցանկանում ես», սակայն Մխիթարյանը հրաժարվել է՝ վստահեցնլով, որ ցանկանում է հանդես գալ առաջատար եվրոպական առաջնությունների ակումբներից մեկում»,- նշել է Լովչևը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=46893/spartak-y+henoyi+dimac+tuxt+e+drel%D5%9D+arajarkelov+grel+ir+cankacac+gumary
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել