Lragir.am-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 1-ին Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը թողնում է աթոռը: Այս մասին Ֆրանսիայից տեղեկացնում է լրագրող Ժան Էքյանը:

Նորվան Զաքարյանը ծնվել է 1940 թվականին Բեյրութում: Երուսաղեմի պատրիարքությունում ուսանելուց հետո 1967 թվականին մեկնել է Ֆրանսիա: Նրա գլխավորությամբ  1987 թվականին Լիոնի կաթոլիկ ինստիտուտում հիմնվել է Գալուստ Գյուլբենկյանի անվան Հայկական կենտրոնը, իսկ 1988 թվականին բացվել է երկլեզու դպրոց:  2007 թվականին նա նշանակվել է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ եւ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հեգեւոր խորհրդի անդամ:

Նորվան Զաքարյանն իր հրաժարականի դիմումն ուղարկել է Գարեգին Բ կաթողիկոսին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել