Չնայած վերամարմնավորման կամ ռեինկարնացիայի մասին պատմությունների ճշմարտացիությունը երբեք էլ չի ապացուցվել, այնուամենայնիվ դրանցից շատերն այնպիսի մանրամասներ են պարունակում, որոնք ուղղակի ապշեցուցիչ են, մանավանդ, երբ այդ պատմությունները երեխաների բերանից են հնչում, ովքեր այնքան էլ շատ փորձ ու գիտելիքներ չունեն աշխարհի մասին:
10 Էդվարդ Օստրիան

Պատրիսիա Օստրիանի 4 ամյա տղան` Էդվարդը, անձրևոտ ու մռայլ եղանակից ֆոբիա ուներ: Հետո նա սկսեց բողոքել կոկորդի սուր ցավից: Երբ նրա կոկորդը հիվանդանում էր Էդվարդը նշում էր, թե կրակոցի տեղը ցավում է: Էդվարդն իր մորը մանրամասնորեն պատմում էր իր նախկին կյանքի մասին պատմությունները, որոնք նա անց էր կացրել խրամատներում (ենթադրաբար Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին): Նա մորը պատմել է, թե իրեն կրակել են կոկորդից ու սպանել:
Սկզբում բժիշկները չէին կարողանում գտնել նրա կոկորդի ցավի պատճառները ու նրանք հեռացրեցին նրա նշագեղձերը, որպես կանխարգելիչ միջոց: Դրանից հետո նրա կոկորդում կիստա առաջացավ, որը բժիշկները չգիտեին ինչպես բուժել: Երբ նրան խնդրեցին ավելին պատմել իր նախկին կյանքից ու տղան դրա մասին պատմեց ծնողներին ու մնացածներին, այդ թվում այն մասին, թե ինչպես է նա սպանվել, նրա կոկորդի կիստան անհետացավ: Էդվարդի բժիշկներն այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչպես անհետացան նրա կոկորդի հետ կապված խնդիրները:
9 Հոլանդական ժամացույցը
Բրյուս Ուիթերը կրկնվող երազներ էր ունենում այն մասին, որ նա հրեա տղամարդ է, ով իր ընտանիքի հետ թաքնվում էր իր տանը: Նրա անունը Ստեֆան Հորոուից էր, հոլանադացի հրեա, ում հայտնաբերում են իր ընտանիքի հետ տանը թաքնված ու նրանց տեղափոխում Աուշվից, որտեղ էլ նա մահանում է: Երազների ժամամանակ ու դրանցից հետո նա խուճապահար վիճակում էր հայտնվում: Նա փորձեց իր երազները հիշելով դրանք գրի առնել: Մի անգամ նա մի ժամացույց տեսավ երազում, որն արթնանալուց հետո կարողացավ մանրամասնորեն նկարել:
Ուիթերը ժամացույցը տեսել էր հնավոճ խանութի ապակիներից ներս ու այնտեղ մտել այն ավելի մոտիկից տեսնելու համար: Այն նույն ժամացույցի տեսքն ուներ, որը նա տեսել էր իր երազում ու արթնանալուց հետո նկարել: Ուիթերը հարցնում է խանութի վաճառողին ժամացույցի մասին: Պարզվել է, որ վաճառողն այն գնել էր մի գերմանացի թոշակառու զինվորականից Նիդեռլանդներում: Այս մասին իմանալով` Ուիթերը սկսեց հավատալ, թե նա նախկին կյանք է ունեցել և որ այդ ժամացույցն իրեն է պատկանել:
8 Ջոն Ռաֆաելն ու ծառի աշտարակը

Փիթեր Հումեն Անգլիայում էր ապրում` Բիրմինգհեմում: Նա սկսեց տարօրինակ երազներ տեսնել այն մասին, թե իյնչպես է Շոտլանադական սահմանին պահակախմբում ծառայում 1646թ.ին: Նա Կրոմվելի զորքում էր ծառայում ու նրա անունը Ջոն Ռաֆայել էր: Երբ նրան հիպնոսի են ենթարկում, Հումեն տարբեր մանրամասներ ու տեղանքներ է հիշում իր նախկին կյանքից: Նա իր եղբոր հետ ինչ-որ տեղեր էր այցելում, որոնք նրա համար ծանոթ էին ու ինչ-որ իրեր գտնում, որոնք հատուկ էին այն ժամանակաշրջանին: Հարավային Անգլիայի Կուլմսթոքի մի պատմաբանի հետ նա նույնիսկ կարողացել է եկեղեցու մասին մանրամասներ ճշտել: Հումեն պատմաբանին պատմել է, թե եկեղեցու բակում աշտարակ կար, որից կենի ծառ էր աճում: Այս մասին հրապարակումներ չկային ու պատմաբանը ենթադրեց, որ նա պետք է ինչ-որ տեղից իմանար դրա մասին: Աշտարակը քանդվել է 1676թ.ին: Տեղական տեղեկագրքերի մեջ Ջոն Ռաֆաելի անունն են գտել, ով ամուսնացել է այդ եկեղեցում: Քաղաքացիական պատերազմների պատամաբան Ռոնալդ Հյուտոնը հետաքննել է այս դեպքը ու հիպնոսի ենթարկված ժամանակ Հումեին այնպիսի հարցեր ուղղել, որոնք խիստ հատուկ են եղել այն դարաշրջանին: Այնուամենայնիվ Հյութենը բավարարված չի եղել Հումեյի պատասխաններով, քանի որ նա չի կարողացել նրա բոլոր հարցերին պատասխանել:
7 Պապիկի վերամարմնավորումը

Գուս Թեյլորը 18 ամսեկան էր, երբ սկսեց ասել, թե ինքն իր պապիկն է: Սովորաբար այդ տարիքում երեխաներն այնքան էլ չեն պատկերացնում իրենց կամ էլ հարազատների ինքնությունը, սակայն սա այլ դեպք էր: Նրա պապիկը մահացել էր Գուսի ծնունդից մեկ տարի առաջ ու տղան պնդում էր, թե ինքն իր մահացած պապիկն է: Չորս տարեկանում ընտանեկան լուսանկարներում նա հեշտությամբ ճանաչում էր «Օջի պապիկին»:
Ընտանիքը մի գաղտնիք ուներ, որի մասին երբեք չէին խոսոմ Գուսի մոտ. Օջիի քույրը սպանվել էր ու նրա մարմինը նետվել Սան Ֆրանցիսկոյի ջրանցք: Ընտանիքն ուղղակի ցնցվել էր այն բանից հետո, երբ չորսամյա երեխան սկսել էր խոսել իր մահացած քրոջ մասին: Գուսը պատմել է, թե երբ նա մահացել է Աստված նրան տոմս է տվել, որի միջոցով նա կարողացել է ճանապարհորդել մեծ անցքի միջով ու ի վերջո նորից կյանքի գալ որպես Գուս:
6 Իմադ Էլավարի դեպքը

Լոնդոնից հնգամյա Իմադ Էլավարը սկսեց պատմել իր գյուղական լկյանքի մասին: Առաջին բառերը, որոնք նա արտասանել է «Ջամիլա» և «Մահմուդ» են եղել: Իսկ երկու տարեկանում նա մի անգամ կանգնեցրել էր մի անծանոթ զույգի ու ասել նրանց, թե նրանք հարևաններ են եղել: Երեխային ու նրանց ծնողներին սկսել է հետազոտել բժիշկ Յան Սթիվենսոնը: Իմադը ավելի քան 55 տարբեր փաստեր է նշել իր նախկին կյանքի մասին:
Ընտանիքը բժիշկ Սթիվենսոնի հետ այցելեց այն գյուղ, որի մասին երեխան խոսում էր ու այն տունը, որտեղ ըստ ըստ երեխայի նա ապրել է իր նախորդ կյանքում: Այցելության ընթացքում երեխայի պատմած 13 դեպքերը նույնությամբ համապատասխանել են իրականությանը: Իմադը նկարներից ճանաչել է իր քեռուն` Մահմուդին, ու նրա սիրուհուն` Ջամիլաին: Նա կարողացել է հիշել, թե որտեղ է պահել իր ատրճանակը: Երեխան նաև կարողանում էր հեշտությամբ զրուցել փորձառու զինվորների հետ պատերազմում ունեցած նրանց փոձառություններից: Ընդհանուր առմամբ նրա կողմից նշված 57 փաստերից 51-ը հաստատվել է այցելության ժամանակ:
5 Նավատորմի օդաչու զինվորականը

Շատ երիտասարդ տարիքում Ջեյմս Լեյնինգերը սկսել է հիշել նավատորմում որպես օդաչու իր ծառայության մասին: Միակ խաղալիքով, որ նա սիրում էր խաղալ դա ինքնաթիռներն էին, որոնք շուտով նրա համար մղձավանջի պես միա բան դարձան: Նա չէր կարողանում քնել ու շարունակ միայն ինքնաթիռներից էր խոսում, զենքերից ու իր ինքնաթիռի հետ պատահած դժբախտ դեպքի մասին: Ջեյմսն, ով միայն երեխաների համար նախատեսված հաղորդումներ էր դիտում հեռուստացույցով, իր մորը նկարագրել է, թե ինչ տեսք ունեն ինքնաթիռներ կործանող տանկերը:
Երեխան կարողացել է իր հորը պատմել, որ նա թռիչքներն իրականացնում էր Նատոմա ավիակրից ու նաև հիշել է իր օդաչու գորընկերոջ անունը. Ջեք Լարղոն: Նատոման խաղաղօվկիանոսյան նավ էր իսկ Լարսոննը դեռ կենդանի էր: Երբ երեխան հորը պատմել է այն մասին թե ինքը մահացել է Իվո Ջիմայում ինքնաթիռի վթարի արդյունքում: Նրա հայրը կարողացել է պարզել, որ նման դեպք տեղի է ունեցել, ու մահացած օդաչուի անունը Ջեյմս Մ. Հյուսթոն Ջունիոր է եղել: Սա հատկապես տարօրինակ էր, քանի որ երեխան իր նկարների տակ միշտ «Ջեյմս 3» էր մակագրում:
Ջեյմսի ընտանիքը կապվում է Հյուսթոնի քրոջ հետ ու նա Ջեյմսին կործանված ինքնաթիռի մոդել արձանիկն է ուղարկում, որը նրան էին հանձնել նավատորմայինները եղբոր մահից հետո:
4 Ռութ Սայմոնս

Ռութ Սայմոնսի ռեինկարնացիայի մասին պատմությունն ամենահայտնին է: 1952թ.ին նրան մի քանի անգամ հիպնոսի ենթարկվում պրոֆեսոր Մորի Բերնսթեյնի կողմից: Հիպնոսի ժամանակ նա հիշողություններով հետ էր գնում իր մանկություն: Այդ ընթացքւոմ նա սկսում էր ցայտուն իռլանդական բարբառով խոսել ու իր կյանքից տարբեր մանրամասներ պատմում որպես Բրայդի Մյորֆի, ով ապրում էր Բելֆաստում, Իռլանդիայում 19-րդ դարում: Նրա նշած փաստերից ու մանրամասներից ցավոք շատ բան ուղղակի հնարավոր չէր ճշտել: Այնուամենայնիվ, նա նշել է երկու մարդու անուններ ումից նա հաճախ ուտելիք է գնել` պարոն Ջոն Քարիգան ու պարոն Ֆար: Քաղաքի տեղեկագրքի 1865-66թթ.ի ցուցակներում երկու մարդու անուններ են գտել, ովքեր գրանցված են եղել որպես վաճառականներ: Այս դեպքի մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել 1956թ.ին, որի վերնագիրն է «Բրայդի Մյորֆիի հետքերով»:
3 Տղան Բարայից

Կամերուն Մաքաուլին ծնվել է Գլազգոյում, Շոտլանդիայում: Երկու տարեկանից նա իր մորը պատմում էր, թե նա Շոտլանդիայի արևմտյան ափերին գտնվող Բարա կղզուց է: Նա պատմում էր սպիտակ տան, լողափի մասին, որտեղ վայէջք էին կատարում ինքնաթիռները: Նա պատմում էր, թե սև ու սպիտա մի շուն ուներ ու, որ իր հոր անունը Շեյն Ռոբերտսոն էր և, որ մահացել է ավտովթարից: Հաճախ երեխան նկարում էր սպիտակ տունն ու լողափը ու ասում, թե կարոտում է իր մյուս մայրիկին: Ժամանակի ընթացքում երեխան ավելի ու ավելի էր տխրում ու տանջվում կարոտից: Տղայի մայրը որոշում է նրան տանել Բարա, որը մոտ մեկ ժամվա հեռավորության վրա էր գտնվում նրանց բնակավայրից: Նրանք կարողանում են գտնել սպիտակ տունը, որի տերերը Ռոբինսոններն էին : Ընտանեկան լուսանկարներում երեխան ճանաչում է այն սև ու սպիտակ շանը, որի մասին պատմում էր մի ավտոմեքենայի կողքին, որը նա միանգամից ճանաչեց:
Ժամանակի ընթացքում Կամերունը սկսել է մոռանալ իր հիշողությունները, սակայն դեռևս հավատում է, որ մահից հետո ամեն ինչ չի վերջանում: Ինչպես և Գուս Թեյլորը, Կամերունը նույնպես նշել է, թե անցքի մեջ ընկնելուց հետո հայտնվել է մոր արգանդում: Այս պատմության մասին բրիտանացիները վավերագրական ֆիլմ են նկարահանել:
2 Պարմոդ Շարմա

Պարմոդ Շարման ծնվել է Հնդկաստանում 1944թ.ին: Երկու տարեկանում նա մորն ասել է, թե իր կինը` Մորադաբադը կարող է իր համար ճաշ պատրաստել, այնպես որ նա ստիպված չէ դա անել կնոջ փոխարեն: 3-4 տարեկան հասակում Պարմոդը սկսել է պատմել «Մոհան եղբայրներ» բիզնես ընկերության մասին, որտեղ նա աշխատել է ընտանիքի անդամների հետ թխվածքաբլիթներ ու ջուր վաճառել: Նա ասում էր, թե այն ժամանակ ավելի հարուստ է եղել ու հիմա բողոքում էր ընտանիքի ֆինանսական կարիքներից: Պարմոդը չէր սրում լոգանք ընդունել ու իր ծնողերին ասում էր, թե մահացել է բաղնիքում:
Պարմոդի ծնողները նրան խոստացան տանել Մորադաբադի մոտ հենց նա կարդալ սովորի: Պարզվեց, որ Մեհրա անունով մի ընտանիք կար, որը «Մոհան եղբայրներ» անունով բիզնես էր կառավարում, ու դրա կառավարիչը` Պարմանանդ Մեհրան մահացել էր 1943թ.ին լոգանք ընդունելուց անմիջապես հետո:
1 Սթիվ Ջոբս

Համակարգչային ծրագրավորման ճարտարագետ Թոնի Ցեունգը, ով «Apple» ընկերության աշխատակից է, Թայլանդի բուդդիստական խմբին էլեկտրոնային նամակ է ուղարկել` նրանց հարցնելով , թե ինչ է պատահել Սթիվ Ջոբսին իր մահից հետո: Նրանք պատասխանել են նամակին, թե Սթիվ Ջոբսն այժմ երկնային փիլիսոփա է Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում գտնվող «Apple» ընկերության մասնաճյուղի վերևում գտնվող ապակյա պալատներում:
Մալազիայում Ջոբսի մի խումբ երկրպագուներ կրոնական ծես են կատարել նրա հուղարկավորությունից անմիջապես հետո: Ծեսի ժամանակ նրանցից յուրաքանչյուրը խնձոր է կծել ու այն նետել ծովը, այսպիսով, իբր թե, ռեինկարնացիայի գործընթացն արագացնելու համար: Ֆրա Չեյբուլ Դամաջայոն` Դամակայա տաճարի վանականներից մեկը, համոզված է, որ Ջոբսն արդեն վերամարմնավորվել է կամ ռեինկարնացիայի ենթարկվել , այս մասին նույնիսկ միջազգային մամուլն է հրապարակել: Բուդդիստը նշում է, թե մանրամասներ կարող են հայտնել միայն եթե Ջոբսը կամենա:



