Մեր կառավարությունն օր օրի ավելի է կորցնում իր ադեկվատությունը: Մի կողմից վարչապետն է, ում լուրջ ընդունել հնարավոր է միայն մեկ հարցում՝ երկրի վիաճկկը էլ ավելի վատացնելու, ով արդեն չի էլ հասկանում թե ի՞նչ է խոսում, ե՞րբ է խոսում ու ի՞նչ է խոսացել նույն թեմայի շուրջ ավելի վաղ, իսկ մյուս կողմից նրա ենթակաները, որոնք տկարամտությամբ ասեմ, թե հանդգնությամբ, փորձում են անցնեն իրենց շեֆին: 
Օրինակ, վարչապետը այդպես էլ չի հասկացել ինչ հիմար իրավիճակում է հայտնվել իր այն հայտարարությունից հետո, որիում ասել էր, որ գործազրկության նպաստներ ստացողներրի 94 տոկոսը իրականում ապահովված են: Ստացվում է, որ տարիներ շարունակ, իր ենթակայոության տակ գտնվող կառույցները էշի ականջում քնած էին ու պետական միջոցների ոչ արդյունավետ ու նպատակային ծախս էին թույլ տալիս: Հերիք չէ, ոչ մեկ պատասխանատվության չի կոչվելու, Սարգսյանը հիմա էլ որոշել է նոր կռուտիտ մտածել, որ էլ ավելի ծիծաղելի դրության մեջ է դրել նրան: Լրագրողի հարցին, թե ինչու չի կանխվել տարիների հանցագործությունը, վարչապետացուն պատասխանել է.

«Այ սիրելիս, ասում եմ, որ նախորդ համակարգը ենթադրում էր, որ կարող էր ապահովված մարդը գալ ու պետությունից փող ստանալ, հիմա մենք ասում ենք, որ փոխում ենք ծրագիրը եւ այն համարում ենք ոչ արդյունավետ»: 

Էհ, այ բառադի, նո՞ր ես համարում ոչ արդյունավետ: Դու դեռ երկու տարի առաջ հրամանագրել ես բարձրացնել նպաստների չափսը: Բա մի բան հրամանագրելուց առաջ, չե՞ս ստուգել ոլորտի վիճակը, ի՞նչ է կատարվում, ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում, ովքե՞ր են կիրառում, ո՞ւմ նկատամամբ են կիրառում... Եթե չես ստուգել, ուրեմն քո սխալն է ու անփութությունը, եթե հրահանգել ես, որ ստուգեն ու ասել են նորմալ է, թեև նորմալ չի եղել, ապպա էլի քո սխալն է, որովհետև կավ ղեկավար չես ու քո կադրերը քո վրա ֆռում են, կամ էլ կոմպետենտ չեն: Ամեն դեպքում, նորություն չի, որ Տիգրան Սարգսյանը արհավիրք է, այնպես որ առանձապես չեմ էլ զարմանում այս հերթական կիքսի վրա:

Այ բայց նրա ենթականերից մեկը՝ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետը, հայտարարել է հետևյալը. «Պարտադիր չէ, որ թոշակ ստանաք, թող ձեր երեխաներն աշխատեն»: Ու ես հիմա նստած մտածում եմ, մեր կառավարությունը աշ՛խատակիցների նաբոռը Աղի հանքի գժանոցո՞ւմ ա անում, որ նման իմբեցիլներ հայտնվում են նման բարձր պաշտոնների, թե՞ սա քսպրոմտ դեբիլությունների շարքից է: Ո՞նց թե պարտադիր չի թոշակ ստանալ, այ վարչության պետիկ, ո՞նց թե թող երեխեքը պահեն: Տենց փայլուն միտք մեկ էլ Լևոնն էր ասել ժամանակին, երբ խորհուրդ էր տվել իրարից պարտք անելով յալլա գնալ...

Տեսնես մեր ժողովրդի ո՞ր մեղքի համար ա մեզ Աստված սենց կառավարությունով պատժում: Այ մարդ, հերիք չի թալանում ու քանդում են, մի բան էլ ամեն օր կատաղեցնող հայատարարություններ են իրենց թույլ տալիս, կարծես իրենց անձեռնմխելի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել