Որպեսզի հասկանաք երկրում տիրող բառդակի աստիճանը, շատ խորը ուսումնասիրություններ պետք չեն: Այսպօրվա դրությամբ պետական ապպարատը այն աստիճան է այլասերվել ու անսկզբունքային մարդկանցով լցվել, որ ուղղակի դավաճանների կույտի է վերածվել:
Ով այսօր պաշտոնի է, պատրաստ է քծնվել օրը 24 ժամ (խոսքը ոչ բոլոր պաշտոն ունեցողների մասին է, այլ դրանց ճնշող մեծամասնությում), ուրանալ ցանկացած սկզբունք ու ցանկացած առաքինություն, միայն թե իր պաշտոնին մնա, իսկ եթե առաջ էլ գնա, ապա կարելի է օրը 27 ժամ քծնել: Եվ այս արատավոր համակարգը ստեղծում է լյումպենների, ովքեր նույն ջանասիրությամբ կսկսեն վնասել իրենց նախկին տերերին, եթե նրանցից ինչ որ պահ հրաժարվեն:
Խնդրեմ, վառ օրինակ է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանը, ով ըստ որոշ աղբյուրների, հեռացվել է աշխատանքից՝ Վճռաբեկ դատարանի ղեկավարի հետ ունեցած ինչ որ խնդիրների պատճառով, երբ նա իբր չի ենթարկվել ճնշումներին և ինչ որ որոշում է կայացրել «Յուկոս»-«Ռոսնեվտի» գործով: Դրա համար նրան ստիպել են դիմում գրել, հետո էլ ինչ որ թոշակը չեն տվել թե ինչը:
Մարդու տղեն էլ,մ վեր է կացել, գնացել է ամերիկա ու հայդե Կենտրոնական Հետախուզական Վարչության գրասենյակ՝ իր իմացած բոլոր գաղտնիքները հայտնելու համար: Անկախ նբնրանից որքանով է ճիշտ նրա պատմած պատմությունն իր ազատման մասին, մի բան փաստ է, այլ երկրին պետական գաղտնիք ներկայացնող տեղեկությունները հայտնելը պետական դավաճանություն է, իսկ դավաճանությունը մնում է դավաճանություն՝ անկախ նրանից, թե ինչ մոտիվներով է դա արվել:
Ու Ղազարյանի դավաճանության գլխավոր մեղավորը ոչ թե ինքը՝ Ղազարյանն է, այլ այն համակարգը, որ ծնում է հարյուրավոր դավաճան Ղազարյանների, իսկ դա անխուսափելի է, երբ պետական համակարգումդ կա միայն երկու իդեալ՝ պաշտոն ու փող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել