Պելե. «Մարզական խոշոր միջոցառումները հնարավորություն են Բրազիլիայի համար»Panorama.am-ը գրում է.

Ֆուտբոլի արքա Պելեն կարծում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությունը և Օլիմպիական խաղերը շատ կարևոր են Բրազիլիայի համար ոչ միայն մարզական տեսանկյունից:

«Բրազիլիան 3 խոշոր մարզական միջոցառում ունի. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունն արդեն անցկացվել է, առջևում աշխարհի առաջնությունն ու Օլիմպիական խաղերն են: Կարծում եմ` դրանք շատ կարևոր են երկրի համար,- ասել է Պելեն:- Երկուսն էլ երկիրը ցուցադրելու և, որպես պետություն, աճելու լուրջ հնարավորություն են տալիս: Պահը չպետք է կորցնենք: Ցավոք, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից առաջ որոշ խնդիրներ ունեինք, հիմնականում` քաղաքական, սակայն հուսով եմ, որ աշխարհի առաջնությունն ու Օլիմպիական խաղերը կընթանան առանց որևէ խնդրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել