Մի խումբ ոչ այդքան հայտնի, ոչ այդքան երջանիկ, ու «դժբախտաբար» Հայրենիքում բնակվող արվեստագետների հայտարարությունը:

Մենք պահանջում ենք որ Հայաստանում պաշտպանվի նաև մեր, նորմալ, հետերոսեքսուալ, ընտանիքի և երեխաների տեր, ոչ մի արտոնություններից չօգտվող, Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած (գոնե բանակում ծառայած), առավոտից իրիկուն քրտնաջան աշխատելու դիմաց ոչինչ չստացողների իրավունքները: Պահանջում ենք որ մեզ տրվի գոնե համասեռամոլներին տրվող իրավունքների ու արտոնությունների կեսը` օրինակ քաղաքի կենտրոնում այգիներից մեկում անձնական շահերի և հաճույքների ու մեր գործով զբաղվելու համար օգտագործվող տարածք, կառավարությունում` պետական տարբեր համակարգերում և տարածքային կառավարություններում բարձր պաշտոններ, Ոստիկանությունից և մնացած ուժային կառույցներից արտոնված հատուկ սիրալիր ու մեղմ վերաբերմունք, և իհարկե սև թանկանոց ջիփերով մեր շահերը պաշտպանող «լավ տղերք», որ գիշերները մեր տարածքը հսկեն, ու մեկ էլ բավական գումար որ ազգին ոչ մի օգուտ չտալով հանդերձ լավ ապրենք: Ովքեր համաձայն են իմ արվեստագետ ընկերներից խնդրում եմ ստորագրեք և եթե կարիք կա պահանջները ավելացրեք: Հա մեկ էլ դրսում ապրող մեր հայտնի արվեստագետ եղբայրների «դարդ ու ցավը» մեզ, մերն էլ իրենց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել