1in.am-ը գրում է.
Հոլիվուդյան աստղեր Էշթոն Քատչերն ու Դեմի Մուրը ամուսնալուծության գործում կարգավորել են ֆինանսական տարաձայնությունները՝ միմյանցից բաժանվելուց 2 տարի անց: Այս մասին հայտնում է New York Post-ը:
«Էշթոնն ու Դեմին ստորագրել են ամուսնալուծության փաստաթղթերը: Մոտակա ժամանակներս նրանք պատրաստվում են փաստաթղթերը ներկայացնել դատարան, որպեսզի պաշտոնապես վերջ դնեն իրենց ամուսնությանը»,- զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Քատչերն ու Մուրը բաժանվել էին 2011թ. նոյեմբերին՝ 6 տարվա ամուսնական կյանքից հետո:
Ամուսնալուծության փաստաթղթերը դերասանը ներկայացրել էր միայն անցած տարվա դեկտեմբերին, իսկ Մուրը՝ միայն այս տարվա մարտին: Այդ ժամանակից ի վեր զույգը փորձում է կարգավորել ֆինանսական տարաձայնությունները: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Մուրը Քատչերից պահանջում էր 290 մլն դոլար, ինչը դերասանը հրաժարվում էր վճարել:
Ներկայիս պայմանավորվածության մանրամասները չեն հաղորդվում: