Առաջին մասըհ կարող եք կարդալ այստեղ 

 5  Էքշն Փարք

Վերնոն, Նյու Ջերսի

123377819(1)

Նյու Ջերսիի Էքշն Փարքն ամենասարսափելի զվարճանքների այգու համբավ ունի:  Այս վայրում լի էին անսարք կարուսելները, հարբած ղեկավարներն ու անտարբեր անչափահաս աշխատակիցները: Այգու ջրային ատրակցիոններում այցելուներն անթիվ վնասվածքներ են ստացել: Այգու բացումից ի վեր առնվազն վեց մարդ է մահացել այնտեղ: Նրանցից երեքը ջրահեղձ են եղել, մեկին հարվածել է էլեկտրական հոսանքը, մեկն էլ սրտամկանի ինֆարկտից է մահացել, որը վրա է հասել  ճոճարանից սառը ջուրն ընկնելու հետևանքով առաջացած շոկի պատճառով:  

Մեկ այլ մարդ մահացել է, երբ իր քշած կարուսելն անսարքության հետևանքով բախվել է ժայռին: Նա գլխի մահացու վնասավածքներ է ստացել: 1998 թ.-ին Էքշն Փարքի դեմ հարուցված դատական գործերի թիվն այնքան մեծ էր, որ ղեկավարությունը ստիպված էր փակել Էքշն Փարքը: Մի քանի տարի անց այն վերաբացվեց «Մաունթին Քրիք» (թարգմանաբար` լեռնային գետնախորշ) անվանմամբ: Այս անգամ արդեն հատուկ ուշադրություն էր դարձվում կարուսելների անվտանգության ապահովման վրա:

 4  Ցիկլոն 

Քոնի Այլենդ, Նյու Յորք

119711889(1)

Ներկայումս Բրուքլինի Քոնի Այլենդը միանգամայն վերափոխվել է.  այսօր շատ քիչ բան է հիշեցնում երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող իր փառահեղ անցյալի մասին, սակայն մինչ այժմ էլ այնտեղի կարուսելներից մի քանիսը, այդ թվում` Ցիկլոնն ու Վոնդեր Վիլը (թարգմանաբար` հրաշքների անիվ)  շարունակում են շահագործման մեջ մնալ: Ցիկլոնը («Американские горки» տեսակի փայտյա կարուսել) կառուցվել է 1927 թ.-ին և ընդգրկվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում:  Նոր բացված ժամանակ այս կարուսելի տոմսի գինն ընդամենը 25 ցենտ էր, իսկ ներկայումս 9 դոլար է:  

Այս դյուրաբեկ կարուսելի պատճառով մարդիկ տարբեր վնասվածքներ են ստացել, իսկ դեպքերից երեքն էլ ճակատագրական ավարտ են ունեցել: Ամենավերջին պատահարը տեղի է ունեցել 53-ամյա Քեյթ Շիրասավայի հետ: Ցիկլոն կարուսելն այնքան մեծ թափով է վար սլացել, որ 53-ամյա  Քեյթ Սիրաշավան պարանոցի կոտրվածք է ստացել: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն մի քանի օր անց նա մահացել է հետվիրահատական բարդություններից:

 3  «Գուլիվերի աշխարհը» զվարճանքների այգի

Ուորինգտոն, Անգլիա

180629667

2002 թ.-հուլիս ամսին 15 տարեկան Սալմա Սլեմը, ով տառապում էր Դաունի համախտանիշով, 6 մետր բարձրությունից ընկավ  «Գուլիվերի աշխարհը» զվարճանքների այգու «Ֆերիս» կարուսելից: Սալեմը մահացավ գլխի տրավմայից: Հեատաքննությունից պարզ դարձավ, որ աղջիկը ցանկացել էր իր մայրիկի հետ կարուսելի միևնույն գոնդոլի մեջ նստել, սակայն աշխատակիցները կարգադրել էին նրան առանձին նստել` մտածելով, որ նա արդեն բավականին մեծ է:

Ո՛չ Սալման, ո՛չ էլ իր մայրը բավականաչափ վարժ չէին տիրապետում անգլերենին` կարուսելի աշխատակիցներին հակառակվելու համար: Աղջիկը հավանաբար դուրս է ցատկել իր տեղից և ցած ընկել, երբ կարուսելը սկսել է շարժվել: Այգու ղեկավարությունից խոշոր տուգանք գանձվեց անվտանգության կանոնների խախտման համար: 

 2  Ջորջիայի վեց դրոշները
Ատլանտա, Ջորջիա

57566889(1)

2008 թ.-ի հունիս ամսին Ջորջիայի այս այգու «Բեթմեն» կարուսելը խլեց 17-ամյա Էյշա Լիշոն Ֆերգյուսոնի կյանքը: Ֆերգյուսոնը կարուսելի մեջ նստած ժամանակ կորցրել էր իր գլխարկը և մտադրվել էր վերցնել այն: Նա մագլցեց երկու ցանկապատների վրայով` անտեսելով վտանգի մասին զգուշացնող ցուցանշանները: Կարուսելը շարժվեց 80 կմ/ժամ արագությամբ: Կարուսելի մասերից մեկը այնպես ուժգին դիպավ տղային պարանոցին, որ նրա գլուխը կտրվեց:  Դրանից վեց տարի առաջ նմանատիպ պայմաններում մահացել էր այգու պահակներից մեկը: Նա մոտեցել էր կարուսելին, երբ այն շարժման մեջ էր, և պահակի գլխին էր դիպել կարուսել նստածներից մեկի ոտքը:

 1  Վեց դրոշների մեծ արկածը 
Ջեքսոն, Նյու Ջերսի

105485703(1)

Այս սարսափների ամրոց-ատրակցիոնում այցելուներին առաջարկվում էր արագ զբոսանք մթին տարածությամբ, որտեղ աշխատակիցները զգեստավորված էին ուրվականների պես, և որտեղ «չար ոգիները» դուրս էին թռչում անկյուններից ձեզ վախեցնելու համար: Սակայն 1984 թ.-ի մայիսի 11-ին այգու այցելուները լեղապատառ եղան` տեսնելով, թե ինչպես է Ամրոցը  բոցերի մեջ այրվում: Այցելուների մեծ մասին հաջողվեց ապահով վայր փախչել: Նրանցից մի քանիսը քիչ էր մնում ծխախեղդ լինեին: Ութ դեռահասներ չկարողացան փախչել հրդեհից և մահացան: Նրանց դիակներն անճանաչելի էին դարձել, ուստի նրանց ինքնությունը պարզելու համար կատարվել էր ատամների նմուշների բժշկական փորձաքննություն:  

Դժբախտությունից հետո այգու ղեկավարությանը մեղադրանքներ ներկայացվեցին, քանզի այնտեղ ապահովված չէին անվտանգության տարարկան սարքավորումներ, ինչպիսիք են ծխի դետեկտորները և անվտանգության սպրինկլերները (հրդեհաշիջման ցրցայտիչներ): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել