Lurer.com-ը գրում է.
«Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ եզրափակիչներում հեղինակած գոլերի քանակով սահմանած իր ռեկորդը չեն կարողացել գերազանցել նույնիսկ Ռոնալդուն և Մեսսին: Ավելին, Ինձագին հպարտանում է 2007-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» հետ խաղում ձևակերպած դուբլի համար:
«Աթենքում կայանալիք եզրափակչից առաջ «Միլանի» մարզիչ Անչելոտին մտորում էր` ինձ դուրս բերել խաղադաշտ, թե` Ալբերտո Ջիլարդինոյին: Խաղադաշտ դուրս եկա ես և դուբլ ձևակերպեցի: Գոլ եմ հեղինակել նաև սուպերգավաթի խաղարկության ժամանակ, ևս երկու գոլ եմ ուղարկել «Բոկա Խունիորսի» դարպասը:
5 գոլ` 3 կարևոր եզրափակիչներում, որոնցից յուրաքանչյուրում մենք հաղթել ենք: Նման արդյունք չի հաջողվել գրանցել նույնիսկ Մեսսիին և Ռոնալդուին: Սա ռեկորդ է»,-իտալական մամուլին տված հարցազրույցում նշել է Ինձագին: