Երբ Ռուսաստանը զենք էր վաճառում Ադրբեջանին, Հայաստանում հակառուսական ուժերը Ռուսաստանին մեղադրում էին հակահայկական գործունեության մեջ` հայտարարելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ:
Այժմ, երբ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հայտարարում է, որ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է ռազմական գործողություններ սկսել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն, ինչու ՞ նույն այդ հակառուսական ուժերը ամպագոռգոռ հայտարարություններ չեն անում Ռուսաստանի հասցեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



