Անդրե Մորուա
Ութսունամյա նշանավոր դերասանուհին դուրս եկավ տնից:
Նա մտավ ծաղկի խանութ:
-Այսօր չորեքշաբթի է,տիկին,-հոնքերը վեր ձգելով՝ ոչ այն է՝հարցրեց,ոչ այն է՝ հաստատեց խանութի տերը:
-Այո,մի՞թե մոռացել եք:
Վաճառողը լուռ տիկնոջը մեկնեց մի փունջ մանուշակ:
Ծեր կինը ,որին ճանաչում էր ողջ Փարիզը,քայլեց առաջ՝ պատասխանելով խոնարհ և հիացական ողջույններին :Դերասանուհին հասավ Մոնպառնասի գերեզմանոց,մոտեցավ մի շիրիմի և ձեռքի փունջը հոգնածությամբ դրեց մարմարե սալիկին:
Ապա կանգնեց լուռ,խորհրադծությունների մեջ թաղված:Մտովի հիշեց իրեն երիտասարդության փայլուն տարիներին:
Այն ժամանակ քսաներկու տարեկան էր,բայց արդեն ճանաչված ու սիրված էր հանդիսատեսի կողմից :Հատկապես դեռահասներն ու պատանիները խենթանում էին հրաշեկ վարսերով,նշաձև շագանակագույն աչքերով,սլացիկ հասակով այդ դերասանուհու համար:Նա հմայիչ էր ու շքեղ:Ծնվել էր բեմի վրա քայլելու համար:
Իր երկրպագուներից բազմաթիվ ծաղիկներ,նամակներ ու բացիկներ էր ստանում՝ամենախենթ և բուռն սիրո բացատրություններով:
Մի չորեքշաբթի օր՝ հերթական հաղթական ներկայացումից հետո ,դռնապանը նրան բերեց մանուշակների մի համեստ փունջ:Այն զարմանալիորեն քնքուշ բույր ուներ և կարծես ինչ-որ խորհրդավոր աշխարհի համր մունետիկն էր: Ջեննին հիացավ,ըմբոշխնեց մանուշակների ու հեքիաթի աշխարհից եկող բույրը:
-Ո՞վ է բերել այս փունջը,-հարցրեց աղջիկը:
-Մի համեստ ուսանող,-եղավ պատասխանը:
Եվ այդպես վեց ամիս անընդմեջ,ամեն չորեքշաբթի նույն ուսանողը բերում էր մանուշակների փունջը: Ջեննին վարժվել ու սիրում էր չորեքշաբթի օրվա այդ խորհրդավոր ընծան:
Մի օր էլ նա խնդրեց դռնապանին,որ վերև թողնի այդ համեստ երկրպագուին:Ջեննին սրտի թրթիռով էր սպասում նրան:Զարմանալի բան:Այդ օրը մանուշակներ չկային,չնայած դարձյալ չորեքշաբթի էր:
Ջեննին անհանգստացավ ,սրդողած հարցուփորձեց դռնապանին:Վերջինս ասեց,որ այդ օրը ուսանողը չի երևացել:Անցավ էլի մի չորեքշաբթի.ուսանողը չկար:
Ջեննին մեկնեց հյուրախաղերի:Երկու ամիս նա բացակայում էր Փարիզից:Երբ վերադարձավ,գտավ մի նամակ,որով նրանից տեսակցություն էր խնդրում մի գնդապետ:
-Օրիորդ,ես ուզում եմ հանձնել իմ որդու նամակները,որոնք ձեզ են հասցեագրված:Ավա՜ղ,նա այլևս չի կարող դա անել: Արդեն երկու ամիս է,ինչ նա հերոսացել և նահատակվել է Մադագասկարում:
Ջեննին հուզված ու ալեկոծված նայում էր նամակների տրցակին:Նա դեռ ոչ մի խոսք չէր ասել:
-Օրիորդ,ես հասկանում եմ ձեր շփոթմունքը:Բայց ,կարծում եմ, դուք կհասկանաք իմ որդուն,որը պաշտում էր ձեզ և որի միակ մխիթարությունը ամեն չորեքշաբթի ձեզ մի համեստ փունջ մանուշակ բերելն էր....
Դերասանուհին սփաթվեց իր հուշերից....Նա մտովի ժպտաց իր պատանի ասպետին,մտքում աղոթք մրմնջաց ու քայլեց դեպի մուտքը....
Այսպես ամեն չորեքշաբթի....
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/06/blog-post_8.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել