Tert.am-ը գրում է.
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պսակադրության գաղտնի արարողություն է կազմակերպել Միլանում գտնվող իր առանձնատան փոքրիկ եկեղեցում, որտեղ ամուսնացել է 28-ամյա Ֆրանչեսկա Պասկալեի հետ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրի, 77-ամյա Բեռլուսկոնին ամուսնացել է 3 շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 8-ին։ Զույգը հանդիպել է, երբ Պասկալեն եղել է Բեռլուսկոնիի կուսակցության դեռահաս ակտիվիստներից մեկը։
Աղբյուրը, որը նախկինում մասնակցել է Բեռլուսկոնիի տխրահռչակ «բունգա-բունգա» խնջույքներին, հավելել է, որ ինքը ևս հրավիրված է եղել գաղտնի պսակադրությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/11/01/berlusconi-married/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել