Shamshyan.com-ը գրում է.
Երեկ` հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաներում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում, Մաստարա –Լանջիկ ճանապարհին բախվել են BMW մակնիշի 25 ՕՍ 662 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 35 TO 382 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու` Գյումրիի հիվանդանոց: Թալինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:
Վթարի հետևանքով Mercedes G 500-ը կողաշրջվել է, իսկ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Թալինի հրշեջ փրկարարները: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի և ոստիկանության Թալինի քննչական բաժանմունքի քննիչները` քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ