Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայերը ծայրահեղ ծայրահեղական են:
Ինչի՞ եք վատ վերաբերվում և տհաճ խոսքեր ասում helloween-ը տոնած մարդկանց հասցեին:
Առավոտ շուտ պատիս նորությունները կարդում եմ ու ներվայնանում: Արդեն իրոք զզվեցնում եք ձեր իբր պահպանողականությամբ, որն այնքան կեղծ է, որ ձեր ամպագոռգոռ խոսքերն ու ստատուսները միայն ծիծաղ են առաջացնում:
Դե որ այդքան կպած եք միայն ձեր ազգի տոներին` մարտի 8 էլ մի նշեք, Նոր տարին էլ մի նշեք, մեր հետ ինչ կապ ունեն որ... շարունակե՞մ:
Մի քիչ հանգիստ ապրեք էլի: Մարդիկ ուրախանում են, գորշ առօրյան փորձում են լցնել գույներով ու զվարճանալ: Վա՞տ բան կա: Թե երևի սարսափ ֆիլմ նայելն էլ կասեք հայեցի չէ: Ու ով իմ ասածների հետ համաձայն չի, խնդրեմ, առամց ստատուսիս տակ ներվայնացնող մեկնաբանության, մտնում է իմ էջ, մկնիկը տանում է աջ, մի քիչ էլ աջ, ու սեղմում գիտեք արդեն որտեղ:
Հ.Գ. Շատ ափսոս, որ ես երեկ աշխատանքի էի....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/370331796435038
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել