«Երեկ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը «Ժողովուրդ թղթակցին բավականին հետաքրքիր տեղեկություն է հայտնել։ Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկանալով որ հարազատ կուսակցության ներկայացուցիչներն էլ են դժգոհ 2014թ. բյուջեի նախագծից և կանխատեսելով որ հնարավոր է՝ բարձրաձայն դժգոհություններ հայտնեն, բացի ամենշաբաթյա «ժողովեերից»՝դժգոհության դեմն առնելու նոր տակտիկա է մշակել։

Նա իր թիմակիցների շուրթերով պատգամավորներից շատերին հասկացրել է, որ եթե որևէ մեկը խոսի բյուջեի դեմ, ուրեմն կատարում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատվերը։ Ինչպես հայտնի է, Աժ նախագահի և վարչապետի հարաբերությունները սրված են, ու չնայած արտաքին ժպիտներին՝ նրանց «ջրերը մի առվով չեն հոսում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել