1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում արգելել են շոշափել հղի կանանց փորը: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, Փենսիլվանիա նահանգի իշխանություններն ընդունել են նոր օրենք, որն արգելում է անծանոթ մարդկանց փողոցում ձեռք տալ հղի կնոջ փորին առանց նրա թույլտվության:

Նման օրենք սահմանելու պատճառը 57-ամյա Ռիչարդ Բեյշլայնի և նրա հարևանուհու միջև տեղի ունեցած միջադեպն է եղել: Տղամարդու դեմ սեռական ոտնձգության մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ նա հարևանուհուն այցելելիս գրկել և շոյել է նրա փորը: Կինը հրել է հարևանին և ոստիկանություն զանգահարել: Ռիչարդը ձերբակալվել է:

Փորձագետների խոսքերով` սա առաջին նման դեպքն է իրավաբանական պրակտիկայում: Ինչ վերաբերում է հղիներին, ապա նրանք հաճախ են բախվում մարդկանց, որոնք ցանկանում են շոյել նրանց փորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել