«Ազգ»-ը գրում է.
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած կառավարության երեկվա արտագնա նիստում որոշվեց թույլատրել պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը` 2012 թվականի արդյունքներով 58,35 միլիոն դրամից մինչեւ 500 միլիոն դրամ(ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող ընկերությունների համար նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչեւ 280 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ58,35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող ընկերություններին մինչեւ 150 հազար դրամ(ներառյալ ավելացված արժեքի հարկը):Ինչ վերաբերում է խոշոր` 500 մլն եւ ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերություններին, ապանրանք նոր սերնդի ՀԴՄ-ների համար կվճարեն սահմանված 369 հազար դրամը: Այն ընկերություններին,որոնք անցյալ տարի ունեցել են 500 մլն դրամից պակաս շրջանառություն եւ գնել են նոր ՀԴՄ-ներ 369հազար դրամով, գնային տարբերությունը հետ կվերադարձվի:Միաժամանակ որոշվեց, որ փոքր` 58.35 դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար նոր ՀԴՄ-ի տեղադրումը պարտադիր է լինելու 2014-ի հուլիսի 1-ից, մյուսների համարՙ 2013-ի դեկտեմբերի 1-ից:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում: