Հիմա թոռնիկներս գնացել են քաղցրավենիք հավաքելու: Ամեն մեկը մի երկու տոպրակ հավաքած տուն են գալու ու վեեեեեեեեեեեերջ, կռիվը կլինի անպակաս մինչև այդ կանֆետների վերջը գա: Մայրիկներն ու հայրիկները ես էլ իրենց օգնական կպայքարենք որ մեր բալիկները օրեկան մի երկու կոնֆետից ավել չուտեն: Տենց կռիվ անելով կհասնենք մինչև Նոր տարվան: Դե այնտեղ արդեն ուրիշ կրքեր են սկսվում:
Այս բոլորը սովորական բաներ են: Դե երեխա են չի լինի քաղցրավենիքից լրիվ զրկել:
Իսկ ես հենց հիմա նստած մտածում եմ լավ, հալոինը մեծ վնաս կտա մեր Հայաստանին թե նրան արժանի հերոս մեր վարչապետը: Անաստվածը տնտեսությունից մի տասը անգամ ավելի քիչ բան է հասկանում քան ես իմ աստղագետ տեղովս: Առևտրի մասին էլ չեմ ասում: Օրինակ թե ինչու գյուղացուն դուրս մղեցին կոլտնտեսային շուկաներից խելքիս չի հասնում: Մարդիկ համ էժան էին վաճառում քան սպեկոււլյանտն է դա անում, համ իրենց հալալ քրտինքի վարձը նորմալ ստանում էին: Համ էլ կպած մնում էին իրենց մի կտոր հողին ու սիբիրների ճանապարհը չէին բռնում սովամահությունից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել