Operativ.am-ը գրում է.
Արյունալի դրամատիկ տեսարան է ծավալվել Ուրալում գտնվող սրճարաններից մեկում: Սրճարանում հանդիպել են 3 գործարար մարդիկ, ովքեր զբաղվում են բեռնատարներով ապրանքներ տեղափոխելով: Անսպասելի կերպով 48-ամյա Խվտիսո Չաչխիանին պահանջել է իր գործընկերոջը վերադարձնել պարտքը: Վեճն ավարտվել է նրանով, որ Չաչխիանին հանել է ատրճանակն ու կրակ արձակել գործընկերոջ ուղղությամբ:
50-ամյա տղամարդը ստացած հրազենյին վնասվածքից տեղում մահացել է: Հանցագործությունից անմիջապես հետո Չաչխիանին մեքենայով փախուստի է դիմել: 50-ամյա տղամարդու սպանության գործով հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի քրեական օրենքսգրքի 105-րդ հոդվածով:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=46804
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել