Kiss.am-ը գրում է.
1. Պետք չէ՛ մանրախնդիր դիտողություններ անել: Շատ կանայք են փորել սեփական ամուսնական երջանկության գերեզմանը՝ աստիճանաբար խորացնելով այն:
2. Մի՛ փորձեք ձեր ամուսնուն վերափոխել: Հաջող ամուսնությունը շատ ավելի մեծ բան է, քան հարմար մարդ գտնելու կարողությունը:
3. Մի՛ քննադատեք : Ռոմանտիկ սիրո անուրջների՝ ամուսնալուծությամբ ավարտվելու գլխավոր պատճառներից մեկը անօգուտ և տաղտկալի քննադատությունն է:
4. Հայտնեք մեկդ մյուսին ձեր անկեղծ երախտագիտությունը: Եթե կնոջն առհասարակ վիճակված է իր երջանկությունը գտնել ամուսնու մեջ, ապա նա այդ երջանկությունը պետք է գտնի նրա երախտագիտության և կապվածության մեջ: Երբ ամուսնու երախտագիտությունն ու կապվածությունն իսկական են, ապա դրանք նրա երջանկության գրավականն են դառնում:
5. Մեկդ մյուսին ուշադրության նշաններ ցույց տվեք: Ամուսնական անհամաձայնության հիմքում մեծամասամբ ընկած են մանրուքներ: Այնպիսի մի հասարակ բան, ինչպիսին ամուսնուն առավոտյան աշխատանքի գնալիս ջերմությամբ համբուրելն ու ձեռքը թափահարելով հրաժեշտ տալն է, կկանխեր ոչ քիչ թվով կոնֆլիկտային վիճակներ:
6. Եղեք պատրաստակամ և սիրալիր: Հարգալից հարաբերությունը նույնքան անհրաժեշտ է ամուսնությանը, որքան քսուքը՝ շարժիչին: Կոպտությունն այն քաղցկեղային ուռուցքն է, որը կրծում, մաշում է սերը: Յուրաքանչյուրը գիտե դա, բայց ոչ պակաս է հայտնի, որ մենք օտար մարդկանց հետ շատ ավելի հարգալից ենք, քան մերձավորների:
7. Անհրաժեշտ է նաև ամուսնական կյանքի սեռական կողմի լավ իմացությունը: Սեքսը պակաս կարևոր չէ մարդու կյանքում: Հենց դա էլ հաճախ տղամարդանց և կանանց ընտանեկան երջանկության խորտակման պատճառ է դառնում:
Նյութի աղբյուր՝ http://www.kiss.am/publ/yntaniq/yot_kanon_oronc_kirarowmy_erjanik_kdardni_der_yntaniqy/12-1-0-270
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել