Shamshyan.com-ը գրում է.
Երեկ` հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաներում, Երևան Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Մաստարա –Լանջիկ ճանապարհին բախվել են BMW մակնիշի 25 ՕՍ 662 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 35 TO 382 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու` Գյումրիի հիվանդանոց: Թլինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Վթարի հետևանքով Mercedes G 500-ը կողաշրջվել է, իսկ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Թալինի հրշեջ փրկարարները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ