1in.am-ը գրում է.

ԱՄՆ Թեննեսի նահանգում միջնակարգ դպրոցի տնօրենը կրակ է բացել դեռահասների վրա, որոնք զուգարանի թուղթ են նետել նրա տան ուղղությամբ` հաղորդում է The New York Post-ը:

15-ամյա տղաներից մեկը մի քանի վնասվածքներ է ստացել ոտքի և ձեռքի հատվածում:

Քանի որ դեռահասները չեն գտնվել տնօրենի սեփականության տարածքում, նրան ներկայացվել է հարձակում գործելու մեղադրանք: Տնօրենին ազատ են արձակել 125 հազար դոլարի գրավի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել